ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-27 10:00:49
  • «Ժողովուրդ». Խաբեբայություն՝ լավ մտածված սցենարով
  • «Հայկական ժամանակ». Երբևէ ձերբակալված չեմ եղել
  • «Փաստ». Պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել
  • «Իրավունք». Նազենի Ղարիբյանի ձեռքերը հիմա էլ հասան Սպենդիարյանի ժառանգությանը

Երբևէ ձերբակալված չեմ եղել

Մամուլում երեկ տեղեկություներ շրջանառվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության մի քանի աշխատակիցների։ Ոչ ԱԱԾ-ն եւ ոչ էլ ՊՎԾ-ն ավելի քան տասը ժամ այս տեղեկությունները հաստատող կամ հերքող որեւէ մեկնաբանություն չէր տալիս։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որի անունը եւս շրջանառվում էր ձերբակալված համարվողների ցանկում։ Նա Երեւանի պետական համալսարանի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ բարձրացել էր հարթակ, և տեղեկացրել, որ ինքը ձերբակալված չէ։

Ադյանը նաև Երեւանի պետական համալսարանում ՊՎԾ կողմից ստուգումներ իրականացնող հանձնաժողովի նախագահն է։ Ինչո՞ւ հենց Երեւանի պետական համալսարանի դիմաց իրականացվող ակցիային գնացիք ու հայտնեցիք, որ ձերբակալված չեք, այն էլ՝ օրվա երկրորդ կեսին միայն հարցին նա պատասխանել է.

«ԵՊՀ գնալու իմ նպատակն այն էր, որ ինչ-որ անձ, եթե չեմ սխալվում Նարեկ անունով, կարմիր բաճկոնով մի երիտասարդ (խոսքը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի մասին է,-հեղ․), միկրոֆոնը ձեռքին ասում էր՝ տեսեք՝ ԵՊՀ-ում ովքեր են ուսումնասիրություն իրականացնում, ԵՊՀ-ում ուսումանսիրություն անող հանձնաժողովի ղեկավարը երեկ ձերբակալվել է, եւ այլն։ Դա արդեն վիրավորանք էր իմ ու իմ ստորաբաժանման հասցեին, եւ ես գնացի բոլորի դիմաց այդ հերյուրանքները հերքելու»։

«ԵՊՀ գնալու իմ նպատակն այն էր, որ ինչ-որ անձ, եթե չեմ սխալվում Նարեկ անունով, կարմիր բաճկոնով մի երիտասարդ (խոսքը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի մասին է,-հեղ․), միկրոֆոնը ձեռքին ասում էր՝ տեսեք՝ ԵՊՀ-ում ովքեր են ուսումնասիրություն իրականացնում, ԵՊՀ-ում ուսումնասիրություն անող հանձնաժողովի ղեկավարը երեկ ձերբակալվել է, եւ այլն։ Դա արդեն վիրավորանք էր իմ ու իմ ստորաբաժանման հասցեին, եւ ես գնացի բոլորի դիմաց այդ հերյուրանքները հերքելու»։

Թերթը նրան նաև հարցրել է, թե հնարավո՞ր համարում է, որ շրջանառվող տեղեկությունները ԵՊՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների հետ ունեն ինչ-որ առնչություն։ Նա ասել է, որ չի կարծում, ուղղակի շահարկվում էր այդ ապատեղեկատվությունը:

Խաբեբայություն՝ լավ մտածված սցենարով

Այս վերնագրով «Ժողովուրդ» թերթն անդրադարձել է արդեն մի քանի ամիս համացանցում ակտիվ գովազդվող «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին:

Ըստ թերթի՝ կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար: «Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որեւէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն: Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ»,-գրում է թերթը:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել` այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն: Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին եւ ոչ մի բան ավելի:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որեւէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որեւէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»:

Ի դեպ, չնայած թերթի թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել:

«Փաստ». Պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստ»-ի հետ զրուցում անդրադարձել է ծխախոտի վաճառքի գնագոյացման շուրջ ծագած խնդիրներին:

Տնտեսվարողները դժգոհում են, որ սիգարետ ներմուծող և արտադրող կազմակերպությունները տուփի վրա նշված գնից 4–7 % ցածր գնով են այն իրենց հանձնում: Եվ ստացվում է, որ, օրինակ, եթե առավելագույն մանրածախ գինը 600 դրամ է, և կազմակերպությունները մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններին այն տալիս են, օրինակ՝ 550–ով, ապա 5% հարկ մուծելուց հետո, խանութին, որպես եկամուտ, մնում է մոտ 20 դրամ:

Նրա դիտարկմամբ, վաճառքի գնից 4–7 % «միջնորդավճարը» նորմալ ցուցանիշ է: Ինչ վերաբերում է դրանից ստացվող եկամուտներին, ապա խանութներն ապրանքը փաստաթղթավորված ընդունելու դեպքում շրջանառության հարկը բավականին ցածր կվճարեն: «Չի կարելի բիզնեսի կողքին կանգնել ու սպառողին ութերորդ պլան մղել: Ինչ վերաբերում է փոքր խանութների սեփականատերերին, ապա նրանք օրենքը չպետք է խախտեն և այն ապրանքը, որը շահավետ չէ, կարող են չվաճառել»,– ասել է Բ. Պիպոյանը:

Թերթի զրուցակցի խոսքով՝ երբ պետությունը որևէ բեռ չի ավելացնում և խնդիր չի ստեղծում բիզնեսի համար, ապա այդ դեպքում բիզնեսը պետության վրա մուննաթ գալու իրավունք չունի:

«Մոտավորապես դա նման է այն մոտեցմանը, որ սոցիալապես անապահով խավն իր բնակության, իր տանիքի հարցը լուծելու փոխարեն սկսի պետության վրա մուննաթ գալ, թե ինչո՞ւ գումարը չի բավարարում, որ ինքը Շվեյցարիայում հանգստանա: Այսինքն, պետությունից պետք է տանիք պահանջենք, բայց Շվեյցարիայում հանգստանալու հարցում պետք է զուսպ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է մուննաթ գա պետության վրա: Իսկ այն մինիմալը, որը տալիս է պետությունը, պետք է այնքան ճիշտ կարողանա տեղ հասցնել, որ որևէ մեկը չկարողանա իր վրա մուննաթ գալ: Իսկ դա նրանից է, որ պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ եթե ոչինչ չի ապահովում, ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել: Բայց բիզնեսն իրավունք չունի պետության հետ խոսել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ պետությունն էլ պետք է հասկանա, որ եթե ինքը բիզնեսից ուժեղ է, ապա չի կարող ինչ ուզի՝ անի»,– ասել է նա:

«Մոտավորապես դա նման է այն մոտեցմանը, որ սոցիալապես անապահով խավն իր բնակության, իր տանիքի հարցը լուծելու փոխարեն սկսի պետության վրա մուննաթ գալ, թե ինչո՞ւ գումարը չի բավարարում, որ ինքը Շվեյցարիայում հանգստանա: Այսինքն, պետությունից պետք է տանիք պահանջենք, բայց Շվեյցարիայում հանգստանալու հարցում պետք է զուսպ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է մուննաթ գա պետության վրա: Իսկ այն մինիմալը, որը տալիս է պետությունը, պետք է այնքան ճիշտ կարողանա տեղ հասցնել, որ որևէ մեկը չկարողանա իր վրա մուննաթ գալ: Իսկ դա նրանից է, որ պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ եթե ոչինչ չի ապահովում, ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել: Բայց բիզնեսն իրավունք չունի պետության հետ խոսել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ պետությունն էլ պետք է հասկանա, որ եթե ինքը բիզնեսից ուժեղ է, ապա չի կարող ինչ ուզի՝ անի»,– ասել է նա:

«Իրավունք». Նազենի Ղարիբյանի ձեռքերը հիմա էլ հասան Սպենդիարյանի ժառանգությանը

Արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում է, որ օպտիմալացման որոշման նախագծով` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային տարբեր հաստատությունների` 15 ՊՈԱԿ-ների առաջարկվում է միավորում, լուծարում, մասնավորեցում: «Իրավունք»-ը գրում է, որ այդ ցանկում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի 52-ամյա տուն-թանգարանը, որը, ըստ այդ նախագծի, պետք է միավորվի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Ըստ այդ տարածված նախագծի` Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի լուծարումը բացատրվում է հետեւյալ կերպ.«Թանգարանի նպատակն է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը, ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը, հաշվառումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն ներառում է 1345 թանգարանային առարկա, միաժամանակ կոմպոզիտորի կյանքին եւ գործունեությանը նվիրված հարուստ հավաքածու ունի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Հաշվի առնելով հավաքածուի ուղղվածությունը եւ գործառութային կրկնությունը`նպատակահարմար ենք գտնում վերակազմակերպման միջոցով այն միացնել «Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին` որպես մասնաճյուղ»:

«Իրավունքի» հետ զրույցում թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ասել է, որ նախագծի մասին պատկան գերատեսչության կողմից տուն-թանգարանին պաշտոնական տեղեկացում չի տրվել` անգամ գրավոր հարցման պարագայում: Ըստ նրա`առաջարկի մշակման փուլում, ոլորտի գիտակ փորձագետների` անգամ մակերեսային խորհրդատվությունը նախագծի հեղինակներին հաստատապես կհուշեր ճիշտ ուղի եւ գուցե կանխեր մշակույթի ոլորտի զարգացումը վտանգի տակ դնող այս ընթացքը. «Առաջարկի որակը թույլ է տալիս ենթադրել, որ փորձագիտական աշխատանքը բացակայության չափ թերի է: Առկա չէ նաեւ արդեն իսկ մասնաճյուղի կարգավիճակում գործող մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատումը»: