ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ սպասել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովից
2019-02-27 10:51:55

Այսօր Հանոյում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը: ԱՄՆ նախագահը Վիետնամի մայրաքաղաք էր ուղևորվել դեռ երկու օր առաջ: Սպիտակ տունը հայտնում է, որ հանդիպումն անցկացվելու է դեմ առ դեմ ձևաչափով: Նախատեսվախ է նաև ընթրիք, որին ամերիկյան կողմից միանալու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալևիչը, հյուսիսկորեական կողմից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի ղեկավարի տեղակալ Կիմ Յոն Չխոլը:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում: Նախագահ Թրամփը Սինգապուրի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել է:

Հանոյում նրանք շարունակելու են քննարկել Կորեական թերակղզում միջուկային անվտանգության հեռանկարները: Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, կողմերը որոշակի փոխզիջումների կգնան` հաջողության հասնելու եւ դիմակայություններից խուսափելու համար:

Տես՝ նաև