ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջիկա 2 օրերին սպասվում է ձյուն
2019-02-27 11:10:26

Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այդ մասին ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանն է տեղեկացրել՝ ֆեյսբուքի իր էջում:

Նա նաև հայտնել է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին ու 28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: