ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շինարարության ոլորտում աճը դանդաղում է
2018-11-12 18:52:31

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ շինարարության ոլորջում 3,5 տոկոս աճ է գրանցվել:

Ընդհանուր առմամբ իրականցվել է 42,5 մլն դրամի շինարարություն:  Դրանց 31,7 տոկոսը  կատարվել է պետական բյուջեի, 19 տոկոսը՝ միջազգային վարկերի հաշվին: 

Տարեսկզբին երկնիշ,՝ սեպտեմբերին՝ 3,5 տոկոս . շինարարության ոլորտում աճը դանդաղում է:

Սա պայմանավորված է հանքարդյունաբերության, մասնավորապես Ամուսլարում տեղի ունեցող իրադարձություններով: Այստեղ արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարարական աշխատանքները դադարեցված են:

Վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ հին տրամաբանությամբ այս ոլորտում պետք է ոչ թե աճ, այլ՝ անկում գրանցվեր.


«
Այս համապատկերում պետք է ոչ թե որեւէ աճ ունենայինք, այլ պետք է շինարարության մեջ ունենայինք անկում: Սակայն, ի հեճուկս դրա, այնուամենայնիվ արձանագրվել է 3.5 տոկոս աճ»:

ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը կարծում է, որ շինարարության ոլորտում այդուհանդերձ տեմպերը կարագանան: Որպես փաստարկ ներկայացնում է էներգակիրների սակագների նվազման շուրջ իրականացվող քննարկումները:

Զրուցակիցս կարծում է, որ ենթակառուցվածքներում ներդրումներ անելով, նույնպես շինարարության տեմպի արագացում կգրանցվի:

Շինարարության ոլորտը կակտիվանա նաև նոր ներդրումների ներգրավմամբ պայմանավորված:

ԱՎԿ տվյալներով, այլ տարվա առաջին ինն ամիսներին շահագործման է հանձնվել շուրջ 2,5 անգամ ավելի շատ բնակելի շենք: Անշարժ գույքի գործակալ Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ ոլորտը շատ արագ է արձագանքում: Նաև նկատում է՝ բանկերի հետ գործարքներ կնքելն է անհամեմատ հեշտ է դարձել:

Այս տարվա առաջին  ինն ամիսների տվյալներով, հիփոթեքային վարկավորման աճը ավելի քան կրկնապատկվել է: Վիճակագրությունը  հիպոթեքային  վարկավորման  10 տոկոս  աճ է արձանագրել:

 

0:00
0:00