ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպասված այց՝ կարևոր խնդիրները հստակենցնելու առումով
2019-02-27 17:30:08

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իրանում արդեն կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, որից հետո  զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար նրանք հանդես են եկել հայտարարություններով:

Իրանի նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինեն այդ հարաբերությունների զարգացմանը:

«Հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանի  հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը»,-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը կարևորվել է համագործակությունը ՏՏ, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության ու բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

Նախագահ Ռոհանին մասնավորապես նշել է.

«Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ: Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»:

Քննարկման մյուս թեման վերաբերել է Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ հայկական  պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը:

«Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակությանՄեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իրանի հետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում: Նրա բնորոշմամաբ՝ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկվեն առավել լայն համատեքստում և իրականացվեն  ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Իրանի մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը բնորոշում է՝ սպասված: Սպասված ոչ միայն երկու երկրների փոխհարաբերությունները, տնտեսական շփումներն ակտիվացնելու, այլև  տարածաշրջանային, Խանլարյանի  բնորոշմամբ, հույժ կարևոր խնդիրները հստակեցնելու առումով.

«Իրանը խնդիրներ ունի տարածաշրջանում՝ կապված ԱՄՆ-ի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականության հետԱյդ մեկուսացումից դուրս գալու խնդիրներ գոյություն ունեն նաև: Այս համատեքստում պարզ է, թե ռազմավարական ինչպիսի կարևորություն ունեն հայ-իրանական հարաբերությունները»,- նշեց Խանլարյանը:

Ըստ Կարեն Խանլարյանի, ենթադրվում է, որ հանդիպումների օրակարգում կլինի նաև  արցախյան հիմնահարցը, որի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, ինչպես նշեցհստակ  է՝ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Արցախի հարցում Իրանը տարիներ շարունակ  հավասարակշռված քաղաքականություն է վարու եւ հայազգի պատգամավորի կարծիկով՝ մոտեցումը դժվար փոխվի։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Հայ-իրանական հարաբերությունները տարածաշրջանում Իրանի դեմ տարվող ամերիկյան քաղաքականությամբ պայմանավորելը ռիսկային է համարում, իսկ  այդ հարաբերությունները արցախյան հարցի հետ շաղկապելու միտքն անգամըստ իրանագետի, պետք է խեղդել խանձարուրում

«Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կարող  է միայն նպաստել արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Հայ-իրանական հարաբերությունների լավացումը, ըստ Ոսկանյանի, կարող է միայն ամրապնդել մեր անվտանգության բաղադրիչը:  

Անվտանգության ու  կայունության պահպանման տեսանկյունից Իրանում ևս հասկանում են Հայաստանի կարևորությունը: Այլ բան է, որ տնտեսական ու այլ հարաբերությունների բնույթը ամենևին համարժեք չէ երկու կողմից ակնկալվող արդյունքին. Սա էլ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի տեսակետն էՆա  ակնկալում է, որ լուծման սպասող բազմաթիվ հարցեր կհայտնվեն հայ-իրանական երկօրյա շփումների օրակարգում:

Ըստ Սաֆարյանի, Հայաստանի վարչապետն իրանական կողմին պետք է վստահեցնի և հիմնավորի, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ, որպես արդպիսին, տեղի չեն ունեցել և չեն են էլ սպասվում: Դեպի Արևմուտք Հայաստանի կտրուկ շրջադարձի վերաբերյալ Իրանում առաջացած կասկածները, ըստ քաղաքագետի, պետք է փարատել:

«Իրականում Իրանի հետ այս պահին շատ հարցեր ունենք լուծելու: Հուսանք, որ կարևորագույն հարցերը  վարչապետ Փաշինյանի այցի օրակագում են»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: