ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փողոցային արվեստը՝ փառատոնային ձևաչափում
2019-02-27 18:34:26

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Առաջին անգամ Հայաստանում՝«Երևան Ուրբան Արտ» փառատոն:  Մարտի 1-ից մինչև 19-ը Երևանը կապրի ժամանակակից արվեստի շնչով ու գույներով: Փառատոնի անցկացման հիմնական հասցեն Պետական ճարտարապետական համալսարանն է, բայց արդյունքները կտեսնենք  մայրաքաղաքի տարբեր անկյուններում:

Դարձ առ Մետաքսի Ճանապարհ». «Երևան Ուրբան Արտ» առաջին փառատոնի խորագիրն է: Մարտի 1-ից մինչև 19-ը Երևանում փողոցային արվեստը կներկայանա փառատոնային գույներով:

Երկու մասից բաղկացած փառատոնի առաջին՝ կրթական մասն արդեն ավարտվել է: Կրթական միջոցառումներ, վարպետության դասեր, գրաֆիտի և այլ տեխնիկաների ցուցադրումներ. ցանկացողներն ու փողոցային արվեստով հետաքրքրվողներն իրենց բաժին դասն արդեն ստացել են:

Երկրորդ փուլում քառօրյա միջոցառումներ են ՝ բաղկացած միևնույն տարածքում տարբեր տեխնիկաների (գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոեկտում, մետաքսագրություն) հանրային ցուցադրումից։

Անին գրաֆիտի արտիստ է, Սիմոնը՝ վիզուալ, տարբեր տեխնիկաների են տիրապետում, բայց միևնույն գաղափարի շուրջ են համախմբված:

«Երևանի կենտրոնում՝ հավանաբար Կոնսերվատորիայի շենքի վրա ունենալու ենք վիզուալ պրոեկցիա, որը հնարավոր կլինի նաև լսել»:


Փառատոնը
նախաձեռնել են VisualGapGallery-ին (Հայաստան), Երևանի «Գյոթե կենտրոնը», Գերմանիայի դեսպանատունն էլ կաջակցի նախաձեռնությանը:

«Երևան Ուրբան Արտ»-ի հիմնադիր Մերի Մունն ասում է՝ ծրագրին կմասնակցեն երիտասարդներ, հայ արվեսագետներ: Իր անձնական մոտեցումն է՝ կընտրեն ամենաանփորձներին ու երիտասարդներին:

«Վայրերում, որտեղ ստեղծագործելու ենք՝ քաղաքապետարանից ծույլտվություն է պետք՝ ստացել ենք:Կուզեինք, որ պատկան մարմիններին ավելի հետաքրքրված լինեին»:

Փառատոնը նպատակներ ունի՝ ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և ՍթրիթԱրթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։

Փառատոնի անցկացման հիմնական հասցեն՝ Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանն է, հենց այստեղ հայ երիտասարդները կծանոթանան համաշխարհային արվեստի  ամենաժամանակակից մոտեցումներին:

0:00
0:00