ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լրատվամիջոցները բողոքում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում
2019-02-27 18:53:48

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մի շարք  լրատվամիջոցների խմբագիրներ դժգոհում են  քաղաքապետարանի  ուղարկած ծանուցագրերից՝ պնդելով, որ այն  ենթադրում է սահմանված ժամկետում տարածքի ազատումԱսում են՝ անհատույց վարձակալության  պայմանագրերը երկարաձգվել են նախորդ գումարման ավագանու կողմից  և  դեռ չեն ավարտվել: Պատրաստվում են դիմել դատարան՝ վիճարկելու  քաղաքապետարանի ուղարկած ծանուցագիրը:

Իսկ քաղաքապետարանից վստահեցնում են, որ ծանուցագրերը  տարածքից վտարում չեն ենթադրում: Այդ դեպքում ինչո՞ւ են  ուղարկվել դրանք:

Բուզանդի  փողոցի 1/3 շենքում գործող մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ դժգոհում են  քաղաքապետարանի  ուղարկած,  իրենց ձևակերպմամաբ, տարածքն  ազատելու վերաբերյալ ծանուցագրերից:  6 տարի այս շենքում գործող  «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր- Գուլանյանի խոսքով՝ հսկայական գումարներ են ծախսել տարածքը բարեկարգելու համար:

Նախկին իշխանություններն էլ,  տեսնելով կատարված աշխատանքը, որոշել են անհատույց տարածքը տրամադրել ամսագրին: Անհատույց վարձակալության  պայմանագիրը լրանում է այս տարեվերջին, ասում է խմբագիրը: Սակայն  տարեսկզբին տարածքն  ազատելու մասին  փաստաթուղթ են ստացել, որը, կարծում են, անօրինական է:

«Ինձ թվում է, որ քաղաքապետարանը մեզ պարտք է, մեկ: Երկրորդ՝ այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով: Այս շենք գալիս է մտավորականություն՝  գիտնականներ, նկարիչներ, գրողներ , օտարերկրյա այցելուներ, գալիս են այս խմբագրությունների համար: Կարծում եմ, որ այս որոշումն անհարգալից վերաբերմունք է մամուլի հանդեպ: Երբեք այսպիսի վերաբերմունք մամուլի հանդեպ չեմ տեսել, ինչպես այս նամակում էր»:

Նույն շենքում 10 տարի գործունեություն ծավալող  «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի համար զավեշտալի է ծանուցագրում նշված նպատակը՝ հանրային գույքի ավելի  արդյունավետ օգտագործում:  Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում  այս տարածքները, դժվար թե  որևէ այլ մեկը կարողանա,  ասում է:


«
Բազմաթիվ քաղաքացիներ են մտնում մեր խմբագրություն,  տարբեր հարցերով, այդ հարցերի շուրջ մենք հրապարակումներ ենք անում, շատ հարցերում արդյունքների ենք հասնում: Այսինքն հանրային արդյունավետության մասին խոսք լինել չի կարող: Եվ եկեք նայենք՝ արդյո՞ք այս շենքը այդպիսի գայթակղիչ բիզնես շենք է, որը կարող է հետաքրքրել տարբեր վարձակալների:

10 տարվա  ընթացքում 4 քաղաքապետ է  փոխվել, սակայն ոչ մեկի մտքով չի անցել  տարածքն ազատել ու ավելի արդյունավետ օգտագործել՝ ասում է «Հրապարակ»-ի   խմբագիրն ու  հավելում, որ  սա կարող է լրատվամիջոցների նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքի ցուցիչ  համարվել:  Օրաթերթի՝ տարածքն  անհատույց օգտագործելու պայմանագիրն  ավարտվում է 2020 թվականի փետրվարին:  

Իսկ «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյանը քաղաքապետարանին  ուղղորդում  է  դեպի ավելի արդյունավետ տարածքներ:  

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մինչև լրագրողների հետ հանդիպելը  փորձել է հանդիպել  քաղաքապետի հետ:

«Ընդունարանի գործավարը ճշտելուց հետո  ով է, երկու անգամն էլ ասել է, որ զբաղված է: Դրան հաջորդել է մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը: Ընդ որում ոչինչ չասող, մեդիաներին հարվածներ հասցնող, որոնք բարձրաձայնում  են այդ հարցը»:

Իրավական առումով սա ապօրինի փաստաթուղթ է, որովհետև նախորդ գումարման ավագանին է տարածքներն անհատույց տրամադրելու պայմանագրերը երկարացրել ՝ ասում է Ժուռնալիստների միության նախագահը և գործընթացը մեդիայի դեմ արշավ որակում:

«Սա նույն ձեռագիրն է, այն ինչ որ որդեգրել է  նոր իշխանությունը քննադատական խոսքի, այլ տեսակետներ արտահայտողների նկատմամբԵվ եթե նկատեք այն մեդիաները, որոնք այս ճակատագրին են արժանացել  իշխանություններին քննադատող ս լրատվամիջոցներն են: Սա Հայկ Մարությանի որոշելիքը չէ, ի վերջո  ով է նա; Սա վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»:

Պետական գույքի կառավարման վարչությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ առաջիկա օրերին հանդիպում են  նախատեսում  Արշակունյաց 4 և Իսահակյան 28 շենքերի տարածքներում  անհատույց պայմաններով  գործունեություն ծավալող  լրատվամիջոցների ղեկավարների հետՆպատակը  տարածքների հատկացման կարգում նախատեսվող փոփոխությունները քննարկելն է:


Ք
աղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց,  որ քաղաքապետարանը մտադիր է  վերագույքագրել քաղաքին պատկանող անշարժ գույքը: Բուզանդի 1/3 շենքում  գործող բազմաթիվ կազմակերպությունների է ուղարկվել ծանուցագիրը: Դրանք և՛ շահույթ հետապնդող կազմակերպություններ են, և՛ հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, և՛ ազգային փոքրամասնությունների գրասենյակներ: Կարապետյանի խոսքով ՝ այս իրավիճակում ճիշտ չէ   խոսել մամուլի դեմ քաղաքական դրդապատճառներով  արշավի մասին:

«Քաղաքապետարանն ընդամենը նպատակ ունի հստակեցնել  այն չափորոշիչները, որոնցով  տրամադրվում են այդ տարածնքները: Հասկանալ, թե ինչու այս կամ այն  կազմակերպությունը , լինի դա լրատվամիջոց թե ոչ,  ինչ չափորոշիչներով պետք է սահմանել վարձավճարի չափը կամ արդյոք վարձ վճարելու է թե ոչ: Իի վերջո,  մենք քաղաքում ունենք  տասնյակ լրատվամիջոցներ, որոնք վարձակալում են տարածքներ՝ այդ թվում մասնավոր  անձանցից: Պետք է հասկանալ, թե ինչու քաղաքապետարանը պետք է ինչ-որ լրատվամիջոցի անհատույց որևէ  տարածք հատկացնի»:

Ծանուցագրերը, ըստ մամուլի քարտուղարի պարզաբանման,  չեն նշանակում, որ  ժամկետների ավարտից հետո կազմակերպությունները պետք է լքեն տարածքները: Իսկ եթե որևէ կառուց կասկածի տակ է առնում դրանց  օրինականությունը, կարող է դիմել դատարան:   

0:00
0:00