ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր հանք Վազաշենում. բնապահպանները դեմ են, բնակիչները՝ կողմ
2019-02-27 18:10:06

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

«Ամեն ինչ կանենք, որ Տավուշի մարզում մետաղական որևէ հանք չշահագործվի» . սահմանամերձ Վազաշենում այսօր իրավիճակը թեժ է եղել. այստեղ նախատեսված հանրային լսումները տապալվել են:  Վազաշենցիները, սակայն, հանքի շահագործման հարցում միակարծիք չեն՝ մի մասը կողմ է, մյուսները՝  դեմ:

Վազաշենի վարչական տարածքի  Կարմիր բլուր կոչվող  հատվածում երկրաբանահետախուզական աշխատանքներ  անցկացնել ցանկացող  «Էյ Յու» գրուպ ընկերության ներկայացուցիչներն  այսօր այդպես էլ Վազաշեն չեն հասել:

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենում այսօր անսովոր եռուզեռ էր. հավաքվել էին  տեղացիները,  « Տավուշն առանց հանք»-ի նախաձեռնության անդամները, մարզի տարբեր բնակավայրերից Վազաշեն եկած քաղաքացիներ:Համայնքպետարանի կայքում հրապարակված  տեղակտվության համաձայն՝ Էյ Յու Գրուպ ընկերությունն այստեղ  նախատեսել էր հանրային լսումներ անցկացնել:

Վազաշենի վարչական սահմաններում գտնվող Կարմիր բլուր կոչվող տեղամասում  ընկերությունը ցանկանում է  երկրաբանահետախուզական աշխատանքններ իրականցնել:

Լուսմները, սակայն, այդպես էլ տեղի չունեցամ: Համայքնապետարանի դռները փակ էին, համայնքի ղեկավարն էլ  հրաժարվում էր մեկնաբանություններից: Նախկինում նա  «Ռադիոլուրին» վստահեցնում էր ՝ համայնքի  բնակիչները կողմ են, որ  հանք շահագործվի: Այսօր Բադիրյանը քչախոս էր.              

«Իհարկե լսումները կլինեն: Ես հրաժարվում եմ ձեր որևէ հարցին պատասխանելուց: Ժողովուրդը կորոշի: Եթե ժողովորդը դեմ է, ես էլ եմ դեմ: Ես ժողովրդից հետո եմ»:

Վազաշեն էին եկել նաև Տավուշի մարզի այլ  բնակավայրերից:                  

«Եկել ենք Իջևանից, դեմ ենք, որ հանքը բացվի՝ Հայաստանի յուրաքանչյուր տարածքում: Թող ներդրում անեն, հյուրանոց կառուցեն, ջերմոց գցեն: Ինչ կապ ունի, պիտի անպայման քանդեն, փշրեն, ավիրեն:

Զրուցակիցս՝ Թովմաս  Առաքելյանը, ընդգծեց՝ անձամբ են եղել Կարմիր Բլուրում, այնտեղ հսկայական անտառ կա, սակայն, փաստաթղթերում նշված է, որ թփուտներ են:

«Հսկայական անտառը գրած է թփուտներ, կապ չունի, որ այնտեղ առողջարանի շենք կա, որը չի շահագործվում: Այնտեղ «Թթու ջուր»  կոչված հանքային ջրերն են»: 

Օրերս մեզ հետ զրույցում Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասում էր՝ իրենց համայքնում սոցիալական ծանր պայմաններ են, գյուղացիներն  աշխատատեղեր են ուզում: Այսօր  էլ նրանք նույնն էին պնդում, միայն   մի մասը կողմ էր, որ հանքը շահագործվի, մյուս մասը՝ դեմ:

«Տի տասը հոգի կա, հինգ ուզում ա ըլնի, հինգը՝ չէ:  Աշխատետեղեր չկան գյուղում: Կարող ա վնաս տա, օդը վարակվի: Կողմ եմ ես, թող բացեն, ածխատանք լինի, սաղ օրը  ստե կռիվ են անում պարապությունից»:

Ժամանակ առ ժամանակ  Վազաշենում կրքերը թեժանում էին,  հանքի շահագործմանը կողմ գյուղացիները համայնքապետարանի շենքի  ցանկապատի ներսում էին, դեմերը՝ դրսում :

«Հիմի առողջ ենք, հա՞, բա 15-20 տարի թուրքը, որ կրակել ա, ինչի չկայիք:  Հանքը վնաս չի, եթե էդ հանքից դուրս եկող ջուրը օգտագործում ես, վնաս չի: Մենք չենք ուզում,ո ր շահագործվի»:

Զրուցակցիս՝  քաղաքացիական երիտասարդական կենտրոնը ներկայացնող նախաձեռնության անդամ  Ափինե Երիցյանի խոսքով, այսօր հավաքվել են ՝ տեղացիներին ներկայացնելու, թե ինչ վտանգներ ունի հանքի շահագործումը:


«Նպատակը մեկն է՝ խափանել հանրային լսումները: Դրանից հետո հետընթաց չէր լինելու: Այսօր առաջին հաղթանակը եղավ, սակայն, համայքնի ղեկավարը չի ստորագրում, որ լսումը տեղի չունեցավ»:
                  

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գարիկ Փայտյանը փոխանցեց՝ Տավուշի մարզպետարանում հանդիպել են  Էյ Յու ընկերության անդամներինտ,  լսել  են  բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին: Հենց նա էլ հայտարարեց՝ այսօր նախանշված հանրային լսումը չի կայացել»:

«Փաստ է, որ լսումները չկայացան: Մարզպետն ասաց, որ արդյունավետ չի այս փուլում լսումներ անցկացնելը: Կողմերը բավարար չափով տեղեկացված չեն եղել»:

Նախաձեռնության անդամներին խնդրեցի գնահատել՝ ինչ են կարծում, վազաշենցիների որ մասն է կողմ  հանքի շահագործմանը: Արփինե Երիցյան, Գարիկ Փայտյան:

«Առաջին տպավորությունը նա է, որ ճնշող մեծամասնությունը կողմ է, սակայն, հաշվի առնենք, որ գյուղում մնացել են միջին ու միջինից բարձր մարդիկ: Նրանք լավ իրազեկված չեն ու  դժվար է կարծիք փոխելը: Երիտասարդները ավելի դեմ են, պահանջատեր ու սեփականատեր են իրենց ոհղ ու ջրին»:         

Նախաձեռնողները  ստորագրահավաք կսկսեն՝ համայնքի բնակիչների կարծիքը հասկանալու համար:

0:00
0:00