ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2019-02-28 09:33:46

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Լոռու մարզում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այսօր շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով: