ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վթարից մինչեւ շվեդական կործանիչներ. Դ.Տոնոյանի ասուլիսը
2018-11-12 19:22:21

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա մամուլի ասուլիսը պայմանավորված էր պարզապես առաջիկայում սպասվող ընտրությունների հանգամանքով: Որոշվել էր մինչ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջացել են, բաց են եւ մտահոգություն են հարուցում, որից հետո՝ «մտնել լռության փուլ»:

Ու թեպետ Դավիթ Տոնոյանը քաղաքական ուժերի հետ կապված հարցադրումներին չէր պատասխանում, բայց հարցերից մեկին, որը վերաբերում էր Հայաստանում ռուսական ռազմաբազային, ավելի ճիշտ՝ այդ ռազմաբազան հանելու վերաբերյալ քաղաքական հայտնի հայտարարություններին, պատասխանեց:

Ասաց, որ վերահաստատում է իր այն տեսակետը, որ Ռուսական զինված ուժերն ու սահմանապահները իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարեւոր դերակատարություն եւ դա փաստ է: Նշեն նաեւ, որ ոչ հին Հայաստանում, ոչ նոր Հայաստանում անվտանգության այդ միջավայրը չի փոխվել:


Թեմաները, որոնց պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ ՊՆ պաշտոնակատարը՝ բավականին լայն էին, բազմազան էին՝ սկսած զինվորների սնունդ-հագուստից մինչեւ զինծառայողների սոցիալական, բնակարանային խնդիրներ: Առանձնացնենք մի քանիսն էլ, որոնք, կարծում եմ, կհետաքրքրեն նաեւ մեր ունկնդիրներին:

Հարցերից մեկը վերաբերում էր շվեդական բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին խոսակցություններին:

«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»:

Լրագրողների շարունակ ճշտող հարցադրումներին արձագանքելով, ի դեպ, Դավիթ Տոնոյանը որոշ չափով հստակեցրեց, որ խոսքը ռուսական ՍՈՒ-30 կործանիչների մասին է:    

0:00
0:00