ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-28 10:37:55
  • «Ժամանակ». Մտրակ և կարկանդակ․ Երևանից Մոսկվա՝ թեհրանյան տրանզիտով
  • «168 ժամ». Բիզնես՝ առանց կանոնների
  • «Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը բացառում է ինքնակամ հեռանալու տարբերակը
  • «Առավոտ». Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարություններով, այլ կայացած դատավճիռներով

Մտրակ և կարկանդակ. Երևանից Մոսկվա՝ թեհրանյան տրանզիտով

«Ժամանակ»-ը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մոսկովյան այցը, որն առաջինն էր այդ պաշտոնում աշխատանքի ընթացքում ընդհանրապես իբրև օտարերկրյա այց, նշանավորում է Պետդումայի վերին պալատի լիագումար նիստում նրա ելույթով: Սակայն, ըստ թերթի, ելույթի նշանավորումը ոչ թե փաստն էր, որ Հայաստանի խորհրդարանի նախագահները մինչ այդ երբեք ելույթ չէին ունեցել ՌԴ Դաշնությունների Խորհրդի լիագումար նիստում, և թավշյա հեղափոխությունից հետո նոր խորհրդարանի նախագահի այցի օրակարգում դա, փաստորեն, առաջին անգամ էր, այլ ելույթի ընթացքում ռուսաստանցի պատգամավորների հասցեին հնչեցրած քննադատությամբ:

«Իհարկե, քննադատությունից բացի, ելույթը ուներ նաև կարկանդակային մեծ բաժին՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերության կարևորության մասին: Սակայն կարկանդակներից բացի, Արարատ Միրզոյանի ելույթը աչքի ընկավ նաև մտրակով: Միրզոյանը բավականին հատու տոնով քննադատեց այն, որ ռուսաստանցի պատգամավորները, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները, փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել են այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական քարոզչական ակցիային՝ ակնհայտ հակահայկական ակցիային: Հատկանշական է, որ այդ քննադատությունը և դժգոհությունը հայկական կողմը հնչեցրել է ոչ միայն ԱԺ նախագահի մակարդակով, այլ հենց ՌԴ Պետդումայի վերին պալատի ամբիոնն օգտագործելիս»,- գրում է թերթը:

«Իհարկե, քննադատությունից բացի, ելույթը ուներ նաև կարկանդակային մեծ բաժին՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերության կարևորության մասին: Սակայն կարկանդակներից բացի, Արարատ Միրզոյանի ելույթը աչքի ընկավ նաև մտրակով: Միրզոյանը բավականին հատու տոնով քննադատեց այն, որ ռուսաստանցի պատգամավորները, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները, փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել են այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական քարոզչական ակցիային՝ ակնհայտ հակահայկական ակցիային: Հատկանշական է, որ այդ քննադատությունը և դժգոհությունը հայկական կողմը հնչեցրել է ոչ միայն ԱԺ նախագահի մակարդակով, այլ հենց ՌԴ Պետդումայի վերին պալատի ամբիոնն օգտագործելիս»,- գրում է թերթը:

Միաժամանակ նույն հարցի կապակցությամբ Հայաստանի վրդովմունքը երեկ արտահայտել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Սա, թերթի գնահատմամբ իհարկե, որոշակիորեն համարձակ դրսևորում է, քանի որ նախկինում պաշտոնական Երևանը չափազանց զգուշավոր էր այդ կարգի իրողությունների հանդեպ, մինչդեռ առաջին անգամը չէր, որ Ռուսաստանի իշխանական կամ սերտ իշխանամերձ շրջանակներ հարում են Բաքվի քարոզչամեքենային:

Այդ ամենում, սակայն թերթը մեկ այլ բազմաշերտ հանգամանք է տեսնում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, փաստացի պետության երկրորդ դեմքը Մոսկվայում կոշտ պատասխանը հնչեցրեց այն իրողությանը զուգահեռ, որ առաջին դեմքը այդ ընթացքում կատարում էր վարչապետի պաշտոնում իր առաջին այցն Իրան:

«Ահա, Նիկոլ Փաշինյանի իրանական այցի զուգահեռման ֆոնին էր հատկանշական Արարատ Միրզոյանի և Հայաստանի դեսպանի կոշտ հայտարարությունները Մոսկվայում: Փաստացի, Երևանը մտրակը Մոսկվա է հասցնում իրանյան տրանզիտով, այդ բառի, իհարկե, խորհրդանշական իմաստով: Սակայն միաժամանակ հետաքրքիր է, որ Երևանը վարչապետի շուրթերով Իրանում խոսել է նաև իրանական գազի տրանզիտի մասին, արդեն առևտրատնտեսական և, բնականաբար, քաղաքական խորհրդանշականության իմաստով: Այս տեսանկյունից խիստ հատկանշական է վարչապետի և խորհրդարանի նախագահի զուգահեռ այցերի՝ Մոսկվա-Թեհրան զուգահեռի, և դրանցում հնչեցրած առանցքային հայտարարությունների համադրությունը, Հայաստանի ինքնավստահության, ինքնաիշխանության ու արժանապատվության դրսևորումով»- գրում է «Ժամանակ»-ը:

Բիզնես՝ առանց կանոնների

«168 ժամ»-ը՝ մեջբերելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հայտարարությունը, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը թեև կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այդ և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը, եզրակացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսական աճն ավելացնելու են ընդամենը 0.8 տոկոսով, այն էլ՝ երկարաժամկետ կտրվածքով։

«Դա նշանակում է, որ նոր Հարկային օրենսգրքի ազդեցությունը դրա ընդունման սկզբնական փուլում լինելու է չնչին կամ գրեթե զրոյական։ Իհարկե, սխալ կլիներ պնդումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է զգալի չափով ազդեր տնտեսական աճի վրա։

Սակայն դատելով տնտեսական աճի վրա դրա ազդեցության չափի մասին հնչեցված թվից՝ կարելի է եզրակացնել, որ նոր Հարկային օրենսգիրքը չի լինելու խթանող, գործարարության համար գրավիչ ու նպաստավոր պայմաններ ստեղծող փաստաթուղթ։ Հարկային օրենսգրքի հետ կապված խնդիր է նաև այն հանգամանքը, որ որևէ մեկին հայտնի չեն դրա ընդունման ժամկետները։ Այն դեպքում, երբ բոլորը խոսում են ներդրումների մասին։

Իրականում սակայն, որևէ ներդրող, հատկապես՝ լուրջ ու խոշոր ներդրող, որևէ նախագիծ չի ֆինանսավորի բիզնեսի խաղի կանոնները սահմանող փաստաթղթի՝ Հարկային օրենսգրքի բացակայության պայմաններում։ Իշխանությունը, սակայն, դրա ընդունման գոնե մոտավոր ժամկետներ չի հնչեցնում», -գրում է թերթը։

«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը բացառում է ինքնակամ հեռանալու տարբերակը

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է այսօր ԵՊՀ-ում հրավիրված կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստին: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար թերթը կրկին դիմել է ռեկտորին:

«Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել: Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը:

«Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել: Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը:

Թերթը նշում է, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եւ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ:

«Առավոտ». Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարություններով, այլ կայացած դատավճիռներով

«Առավոտ»-ը զրուցել է «Իրավունք և ազատություն» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանի հետ։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարա­րեց, որ «մարտի 1»-ը բացահայտված է: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Ռոբերտ Քոչարյանին «մեղավոր նշանակելով», ինչպես երկրորդ նախագահի պաշտպանական կողմն է բնութագրում, հարցը փակվո՞ւմ է, նա պատասխանել է, որ մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարու­թյուններով, այլ դատական գործընթացով և կայացված դատավճիռներով:

«Եր­բեք չեմ մտածել ու չեմ էլ մտածում, թե ծանրագույն այդ հանցագործության պատասխանատուն կարող է լինել մեկ մարդ: Բայց դեռ գործը դատարան չի հասել և մենք շատ բան չգիտենք: Ավելի առար­կայական կլինի խոսակցությունը, երբ մենք կիմանանք ավելին, քան գիտենք: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը, երևի, շատ ավելի տեղեկացված է և գու­ցե ունեցած տեղեկությունները նրան նման հայտարարություն անելու հնարա­վորություն տալիս են: Ինքս համբերատար դատավարությանն եմ սպասում: Միայն դրա ընթացքում ու դրա ավարտին է գոր­ծի բացահայտման կապակցությամբ հս­տակ գնահատականներ հնչեցնելու ու նախաքննությանը որակումներ տալու հնարավորության լինելու»,-ասել է նա: