ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՈԱԿ-ների միավորման հարցը՝ կառավարության նիստում
2019-02-28 12:01:13

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Արտակարգ իրավիճակերի նախարար Ֆելիքս Ցոլակյանն անընդունելի է համարել, որ նախագծով միավորման արդյունքում Տիգրան Պետորսյանի անունը դուրս է գալիս: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Տիգրան Պետրոսյանի անունը մնում է:

Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Օրակարգում եղել 26 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող: