ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն ավարտվել է առանց համաձայնության
2019-02-28 14:20:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում չեն կարողացել համաձայնության գալ: Նրանք լքել են հանդիպման վայրն առանց փաստաթուղթ ստորագրելու, մամուլի համար հայտարարություն անելու:

«Համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն կողմերը պատրաստվում են հետագայում կրկին հանդիպել», - ասել է ամերիկյան վարչակազմի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

Ավելի վաղ երկու երկրների առաջնորդները լավատեսություն էին հայտնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, հրթիռային փորձարկումները դադարեցնելու հարցում:

Թրամփը լրագրողներին ասել է, թե հիմնական հակասությունը եղել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շուրջ: «Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, իսկ դա անընդունելի էր մեզ համար», -ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Հանդիպման վաղաժամ ավարտի մասին լուրն անմիջապես ազդել է Հարավային Կորեայի ֆոնդային բորսաների վրա. արժեթղթերի կտրուկ անկում է գրանցվել:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում: Նախագահ Թրամփը Սինգապուրի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել