ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵՊՀ ռեկտորը կշարունակի պաշտոնավարել
2019-02-28 17:20:22

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի պետական համալսարանում տեղի  ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն էր:

Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ՝ ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանն ու  մետաղադրամներ լցնելով նիստը նախագահողի առջև՝ հայտարարեց.  «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, հանկարծ ձեզ չպահեք»: 

Անվտանգության աշխատակիցների կողմից համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո նիստը շարունակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներից Դավիթ Ափոյանի ելույթով:

Անդրադառնալով ռեկտորի լիազորությունները դադարեցնելու օրակարգային հարցին երիտասարդը նշեց, որ նման օրակարգի համար ոչ իրավական և ոչ էլ հատկապես բարոյական հիմք չի տեսնում:

Ելույթից հետո մթնոլորտը դահլիճում կրկին թեժացավ. ամբիոնին մոտեցած  տղամարդը  ելույթի իրավունք էր պահանջում՝ նշելով, թե Արամ Սիմոնյանն իրեն կողոպտել է:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը մի քանի անգամ դիմեց իրավապահներին, որպեսզի հեռացնեն տղամարդուն դահլիճից: Նիստ դռնփակ անցկացնելու  որոշում կայացվեց: Լրագրողներին, սակայն, թույլ տվեցին լուսաբանել նիստը։


ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն անդրադարձավ  համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված իրավական կարգավորումներին:

 «Ամեն ինչ պետք է արվի օրենքով»,- ասաց՝ նշելով, որ նիստի օրակարգի պատճառների վերլուծության մեջ եղած փաստարկները իրավական առումով շատ խոցելի են: Հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Ապրեսյանն ասաց. «Ես իրավաբան չեմ, բայց հարգում եմ իրավաբանությունը»: 

Իրավունքի ու հատկապես բարոյականության տեսանկյունից նա էլ նիստի օրակարգային հարցը խիստ խոցելի համարեց:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն էլ խոսեց՝ նախ նշելով, որ թեման հանիրավի քաղաքականացվել է: Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակը նախորդ ռեժիմի զոհն է: Քննարկումը կարևորեց՝ հիմնավորմամբ, թե ճահիճը տեղից շարժվել է:


Քննարկումներից հետո ԵՊՀ-ում կայացած նիստ օրակարգն այսօր չհաստատվեց, նիստը հետաձգվեց: Առանձնասենյակում արդեն լրագրողների հետ խոսեց ինքը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՝ մեկ անգամ ևս հայտարարելով՝ ինքնակամ հրաժարական չեմ տալու

«Առաջ քաշված հարցը իրավական տեսանկյունից միանգամայն կամայական է, որովհետև չկա ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, որի ավարտին դեռ մեկ տարի կա և կասկածի տակ դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող դնել»:

Իր շուրջ ստեղծված իրավիճակի հիմքում ԵՊՀ ռեկտորը քաղաքական խնդիր է տեսնում:

Արամ Սիմոնյանը պնդեց՝ ինքնակամ հրաժարական չի տա։ Հավատում է Հոգաբարձուների խորհրդի որոշմանը։ Եթե որոշվի, որ հեռանալու է՝ կենթարկվի, բայց իր հեռանալը բռնությամբ կամ ինչ-որ մարդկանց ցանկությամբ անընդունելի է համարում։

0:00
0:00