ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծաղիկների խոնարհում՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի
2019-02-28 18:34:57

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Սումգայիթի ոճրագործության  31-րդ տարելիցն է: Ծիծեռնակաբերդի բարձունքում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է հիշատակի միջոցառում:


31 տարի հետո մենք խոնարվում ենք սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջեւ և համոզմունք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն ու եղեռնագործությունը կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից՝ հայտարարել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ծիծեռնակաբերդի բարձունք է այցելել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»,- ասել է նախագահ Սարգսյանը:

0:00
0:00