ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալեքսիս Օհանյանը բացահայտեց «գաղտնի» նախագիծը
2018-11-13 10:40:43

Reddit-ի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը Հայաստանի վերաբերյալ նախագիծ է պատրաստել։ «Այսօր ես աշխարհին կներկայացնեմ իմ նոր՝ Շախմատ հայկական կոնյակը»։

«Այսօր կա միայն 2400 շիշ, այնպես որ այցելեք shakmatbrandy.com եւ ձեռք բերեք դրանք, քանի դեռ կարող եք։ Այս նախագիծը կյանքի չէր կոչվի առանց Ֆլավիարի եւ Էղիսաբեթ Գարվինի, ովքեր ողջ աշխատանքը կատարեցին 23-ամյա հայ ավանդույթը աշխարհին ներկայացնելու համար», գրել է Օհանյանը:



Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր․«Գրեթե ժամանակն է, ընկերներ։ Գաղտնի ծրագիրը կբացահայտվի վաղը»։ 

Ծագումով հայ ամերիկացի միլիոնատերը Հայաստան էր եկել այս տարի հունիսին, ընկերների հետ Երևանում շրջել էր «ԵրԱԶ» մակնիշի հին ավտոմեքենայով:

Ալեքսիս Օհանյանը պատրաստակամություն էր հայտնել օգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, որում ինքը հաջողել է: Աշխարհում ամենահաջողված սոցցանցերից մեկի տերը ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայկական ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարը:

Փաշինյանը, ի պատասխան Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներից մեկում ներդրում անելու Օհանյանի առաջարկի, հայտարարել է, որ կարևոր է համարում սփյուռքի ներուժի օգտագործումը:

Ալեքսիս Օհանյանի կինը հայտնի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտ» թենիսային մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն է: