Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-01 10:05:29
  • «Առավոտ». «Նոր ազդակ է. Ադրբեջանը փորձում է գնել «գործիքներ»՝ ի դեմս ռուս պատգամավորների»
  • «Հայկական ժամանակ». Հարցաքննվել է
  • «Ժողովուրդ». Ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
  • «Փաստ». Հացն էլի է թանկանալու
  • «Իրատես». «Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»

Հարցաքննվել է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Տեղեկությունը թերթը փորձել է ճշտել նաեւ ՀՔԾ-ից, սակայն, գրում է, որ այս անգամ եւս ՀՔԾ-ի պատասխանը նույնն է եղել. «Չենք մեկնաբանում»:

Նույն այդ տեղեկություններով, նա սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:«Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը լիքը փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը եւ Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ». «Նոր ազդակ է. Ադրբեջանը փորձում է գնել «գործիքներ»՝ ի դեմս ռուս պատգամավորների»

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Առավոտ»-ում մեկնաբանել է Խոջալուի դեպքերի առնչությամբ Բաքվում փետրվարի 26-ին կազմակերպված բողոքի ցույցը, որին, ինչպես հայտնի է, ՌԴ պետդումայի որոշ պատգամավորներ են մասնակցել:

«Նման քայլը վիրավորական է եւ ցավալի: Եթե, օրինակ, Դմիտրի Սավելեւը եւ նրա որոշ խորհրդարանական գործընկերներ հակահայկական քարոզչությամբ միշտ հայտնի են եղել, եւ նրանց դեպքում ոչինչ չես փոխի, ապա Իրինա Ռոդնինան հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, նրա անունով Երեւանում գեղասահքի դպրոց է անվանակոչվել, նա եղել է ՀՀ-ում»,-ասել է փորձագետը:

Նա նշել է, որ ցույցի ժամանակ Իրինա Ռոդնինան ասել է, թե մոտ մեկ տարի առաջ ծանոթացել է Խոջալուի դեպքերին. «Հայտնի չէ՝ ինչպե՞ս է նա դրան ծանոթացել, եւ եթե ՀՀ է այցելում եւ հայ գործընկերներ ունի, ինչո՞ւ հայկական կողմի տեսակետի մասին չի հետաքրքրվել, եւ միակողմանի հայտարարություններ է անում: Համենայն դեպս, տարօրինակ է»:

Տարոն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ն պետք է խոսի ցույցին մասնակցած ռուսաստանցի պատգամավորների հետ եւ պարզի իրավիճակը. «Գուցե նրանք գումարի դիմաց են գնացել Ադրբեջան, որը սովոր է նման բան անել: Սա նոր ազդակ է, Ադրբեջանը փորձում է գնել նոր գործիքներ՝ ի դեմս այդ անձանց»:

Տարոն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ն պետք է խոսի ցույցին մասնակցած ռուսաստանցի պատգամավորների հետ եւ պարզի իրավիճակը. «Գուցե նրանք գումարի դիմաց են գնացել Ադրբեջան, որը սովոր է նման բան անել: Սա նոր ազդակ է, Ադրբեջանը փորձում է գնել նոր գործիքներ՝ ի դեմս այդ անձանց»:

Ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրա- ցումներ եւ վատնումներ կատարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների եւ վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել: Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին:

Հացն էլի է թանկանալու

«Փաստ»-ն արձանագրում է, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, թերթի կարծիքով, բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:

Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում և ինչու է հացը սուսուփուս թանկացել, «Փաստը» փորձել է կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու «Արև-1» հացի գործարանից թերթին տեղեկացրել են, որ իրենք մշտապես տեղական ալյուրից են հաց թխել, և վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն, ալյուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը նշել է, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլևս եկամտաբեր չէ

«Ամբողջ եկամուտը հոսանքի ու գազի վարձը վճարելուն ենք ուղղում, տակը ոչինչ չի մնում, քանի որ մեր ապարատները հին են, շատ են հոսանք ծախսում»,- ասել է գործարանի հաշվապահը:

«Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշել է, որ իրենց արտադրատեսակներից միայն լավաշի գինն է թանկացել, քանի որ ալյուրի գնի թանկացման պայմաններում հնարավոր չի եղել լավաշի գինը նույնը պահել:

«Հացի թանկացման պատճառն այն է, որ ալյուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալյուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասել է Ա. Ավետիսյանը:

«Հացի թանկացման պատճառն այն է, որ ալյուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալյուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասել է Ա. Ավետիսյանը:

«Իրատես». «Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»

«Իրատես»-ը զրուցել է Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էուարդ Փահլևանյանի հետ: Նա խոսել է Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության հնարավոր կասեցման մասին, ասել է, որ պաշտպանելու են աշխատողների շահերը, անկախ նրանից` արհմիության անդամ են, թե ոչ: Գործատուի և արհմիության միջև կնքված կոլեկտիվ պայմանագիրը ենթադրում է բոլոր աշխատողների շահերի պաշտպանություն: Կարևորում են աշխատատեղերի պահպանումը, քանի որ 1300 աշխատողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին:

«Գործարանի շահագործումը նպաստավոր է հենց Ալավերդի քաղաքի զարգացման համար, կարելի է ասել, որ գործարանը քաղաքի շունչն ու հոգին է,- նշել է Էդուարդ Փահլևանյանը:
Նրա համոզմամբ` ՀՀ կառավարությունը լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում ամբողջությամբ պետք է ստանձնի համակարգողի գործառույթ, այլապես Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված շուրջ 650 և Թեղուտի հանքավայրի 1200 աշխատողների աշխատանքային պայմանագրի լուծարման պատճառով ստացվում է, որ մոտ 1800 աշխատողներ Ալավերդու տարածաշրջանում կորցնելու են իրենց աշխատանքը:

Կառավարությունը փորձում է գտնել իրավիճակային լուծում, ու թեև համաձայն է Ալավերդու պղնձաձուլարանի ընդհատված աշխատանքի վերսկսմանը, միաժամանակ կարծում է, որ պարտավոր է հաշվի առնել նաև Ալավերդու ավելի քան 12 հազար բնակիչների շահերը, ովքեր մշտապես ենթարկվում են թույլատրելի սահմանաչափը գերազանցող արտանետումների ազդեցությանը։  Է. Փահլևանյանը թեև արդարացի է համարում բնապահպանական նորմերի պահպանումը, այնուհանդերձ որպես խնդրի լուծման ընդունելի տարբերակ է համարում եռակողմ՝ կառավարություն-գործատու-արհմիություն ձևաչափը:

«Եթե կառավարությունը հայտարարում է, թե նպաստելու է աշխատատեղերի պահպանմանը, իսկ առայժմ չկա ներդրումների հնարավորություն, ուստի կառավարությանն առաջարկում ենք «Վալլեքս» խմբի մեջ մտնող ձեռնարկությունները շահագործող ընկերությունների համար ստեղծել արտոնյալ պայմաններ՝ հարկային բեռի թեթևացման միջոցով, որպեսզի նրանք լուծում տան բնապահպանական խնդիրներին: Արհմիությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում կողմերի միջև բանակցային գործընթացում ներկայացնելու աշխատողների շահերը,- ասել Է. Փահլևանյանը:

«Եթե կառավարությունը հայտարարում է, թե նպաստելու է աշխատատեղերի պահպանմանը, իսկ առայժմ չկա ներդրումների հնարավորություն, ուստի կառավարությանն առաջարկում ենք «Վալլեքս» խմբի մեջ մտնող ձեռնարկությունները շահագործող ընկերությունների համար ստեղծել արտոնյալ պայմաններ՝ հարկային բեռի թեթևացման միջոցով, որպեսզի նրանք լուծում տան բնապահպանական խնդիրներին: Արհմիությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում կողմերի միջև բանակցային գործընթացում ներկայացնելու աշխատողների շահերը,- ասել Է. Փահլևանյանը: