Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երթ՝ մարտի 1-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ
2019-03-01 10:53:25

Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, Երևանում կանցկացվի պետական մակարդակով երթ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ: Երթը 18:30-ին կմեկնարկի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի հուշարձան: Այդ մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին:

Մարտի 1-ին զոհվել է 10 մարդ՝ 2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ` Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը: Հրազենային, բեկորային և այլ վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ:

Առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն իրադարձությունների ամբողջական բացահայտումը մինչ օրս տեղի չի ունեցել: Այժմ կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործը կրկին քննվում է: