ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը դատապարտում է Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի կայացրած վճիռը
2019-03-01 18:40:10

Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճռի կայացման առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար պարտավորությունների ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Լրացված 18․40

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի  քաղաքացի Կարեն Ղազարյանին Բաքվում  20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը հարուցել է իրավապաշպան համայքնի զայրույթն ու անհանգստությունը:  

Գործն ամբողջությամբ շինծու է, Կարեն Ղազարյանը հոգեկան խնդիրներ ունի,  քաղաքացիական անձ է և ոչ զինվորական՝ պնդում են Հայաստանում: Ադրբեջանը մինչդեռ ՀՀ քաղաքացուն ներկայացնում է որպես դիվերսանտ ու դրանով հեռուն գնացող նպատակներ հետապնդում:

Ինչ քայլեր կարող է ձեռնարկել  Հայաստանը իրավական հարթությունում,  ինչ կարող է փոխել այս հարցող Եվրոպական դատարան ուղղված բողոքը:

0:00
0:00