ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարգանքի տուրք՝ զոհերի հիշատակին
2019-03-01 17:20:38

Լրացված՝ 17.20

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մարտի մեկին նախատեսվող  երթն ուղղված է լինելու բռնությունը, ընտրակեղծիքներն ու  կոռուպցիան մերժելուն  և նշանավորելու է, որ ՀՀ քաղաքացու  հաղթանակն ու ժողովրդի իշխանությունն այլևս անշրջելի են:

Այսօր առավոտյան ուղիղ եթերի միջոցով վարչապետ Նիկոլ  Փաշինյանը ուղերձ հղեց, ասաց, որ վերադարձ անցյալի բարքերին չի կարող լինել: Նա պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:

Իսկ խորհրդարան անցած քաղաքական ուժերից  յուրաքանչյուրն այսօր շարժվեց իր օրակարգով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  և համանուն խմբակցության անդամները կեսօրին  Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին  Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով ուղևորվեցին  դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր: 

Լրագրողների հետ զրույցում  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ից  այս օրն իր համար դարձել է սգո օր:

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը  ղեկավար Գագիկ Ծառուկյանը  մինչև  երեկո դեռ պետք  է   որոշում կայացնի՝  արդյո՞ք կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից մեկնարկելիք երթին:

Կեսօրին կուսակցության ներկայացուցիչները  Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում էին:

Թերևս առաջին անգամ խորհրդարանական մեծամասնության  դիրքերից   հնչեց նման հայտարություն. մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին  պետք է  տրամադրել արդարացի փոխհատուցում:

Առաջին անգամ է, որ մարտի 1-ի  դեպքերին կառավարության մակարդակով  է   քաղաքական  գնահատական տրվում, ինչը չկար նախկին իշխանության օրոք: ՀՀԿ -ական Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Մարտի 1-ը հետևանք էր ատելության, անհանդուրժողականության քարոզի, որն ամիսներ շարունակ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակիցներով հանդերձ:

Երեկոյան արդեն կառավարություն ղեկավարն իր  համախոհների հետ Ազատության հրապարակից քայլերթով կշարաժվի  դեպի Մյասնիկյանի անվան հրապարակ ՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի մեկի զոհերի հիշատակին:

0:00
0:00