ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկությունը
2019-03-01 16:15:57

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի ընթացքում՝ փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկել են մոտ ապագայում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը, ներառյալ հնարավոր քննարկման թեմաները՝ ասվում է այսօր համանախագահների տարածած հայտարարությունում։

Համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իրենց մայրաքաղաքներում։ Նշվում է, որ համանախագահներին ուղեկցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում իրենց վերջին զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում և իրենց սպասումները հաջորդ քայլերի վերաբերյալ։

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների առաջարկությունը՝ շուտով հանդիպել իրենց հովանու ներքո»,-ասված է հայտարարությունում:

 

Նշվում է նաև, որ տարածաշրջան այցից հետո համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 28-ից Մարտի մեկը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա՝ այցի արդյունքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին զեկուցելու համար։