ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտի 1-ի երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ
2019-03-01 19:46:56

Երևանում Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ։ Երթի մասնակիցները լուռ քայլերթով հասան Մյասնիկյանի արձանի մոտ: Երթի ավարտին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ ոստիկաններն ու երթին մասնակից քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին արձանի մոտ, վառեցին մոմեր:



2008 թ-ի այս օրը Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Մարտի 1-ի գործի քննությունը շարունակվում է մինչ օրս:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մարտի 1-ի կապակցությամբ

Մարտի 1-ի գործ. 10 ամիսն ավելի արդյունավետ, քան 10 տարին