ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-02 10:21:41
  • «168 Ժամ». Նոր զարգացումներ ղարաբաղյան հարցում
  • «Ժամանակ». Փակ ռեժիմով
  • «Առավոտ». Ինչու Սերժ Սարգսյանը չգնաց երկրորդ Մարտի 1-ի
  • «Ժողովուրդ». Գյուղարտադրության տվյալները եղել են ուռճացված

Նոր զարգացումներ ղարաբաղյան հարցում

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում , որում նրանք ամփոփել էին իրենց վերջին տարածաշրջանային այցը և տեղեկացրել առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, «168 Ժամ»-ը որևէ կոնկրետություն չի տեսնում՝ համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։

Բայց, ըստ թերթի ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ հանդես եկան իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։

«Նախ՝ Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը, սակայն, լինելու է հանդիպում առանց օրակարգի և նվիրված է լինելու բանակցային ձևաչափի ճշգրտմանը։ Փաշինյանը նկատի ուներ բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորությունը։ Դրան անմիջապես հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներգրավվել Արցախի մասնակցությամբ որևէ ձևաչափի։ Այս երկու հայտարարություններից հետո, ահա, հնչում է համանախագահների հայտարարությունը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են ընթանում։ Դրանք առայժմ անտեսանելի են, սակայն ակնհայտ է, որ բանակցային գործընթացի տեմպն էականորեն ավելացել է։ Ի՞նչ զարգացումներ են դրանք, ի՞նչ հնարավորություններ ու սպառնալիքներ են պարունակում դրանք հայկական կողմերի համար, պարզ կդառնա առաջիկայում», - գրում է թերթը։

«Ժամանակ». Փակ ռեժիմով

«Ժամանակ» թերթը գրում է, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ասվել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ընթանալու է փակ ռեժիմով, և իրենք դրան մասնակցելու հնարավորություն չեն ունենալու: Ըստ թերթի պատճառն այն է, որ դատական նիստի ժամանակ հրապարակվելու են պետական գաղտնիք պարունակող փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն:

«Առավոտ». Ինչու Սերժ Սարգսյանը չգնաց երկրորդ Մարտի 1-ի

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որը երեկ մասնակցել է Մարտի 1-ի զոհերի հիշատակի համար կազմակերպված երթին, «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում ասել է.

«Բանակցությունների, երկխոսության միջոցով ոչ մի Մարտի 1 չէր լինի: Ժողովուրդը, ընդամենը, իրագործում էր իր սահմանադրական իրավունքը: Երբ որ ժողովուրդը շատ քաղաքակիրթ ձեւով,շատ կազմակերպված, խաղաղ ձեւով իրագործում էր իր սահմանադրական իրավունքը, ցանկացած իշխանության պարտավորությունն էր, եթե որեւէ խնդիր կար, եթե որեւէ քաղաքական հակամարտություն կա, մտնել բանակցությունների մեջ: Իշխանությունը որեւէ փորձ չարեց, որովհետեւ նա հասկանում էր, որ իշխանությունը պահպանելու միակ ձեւը ժողովրդի քաղաքակիրթ ընդվզումը արյան մեջ խեղդելն է: Ինչն էլ իրենք արեցին: Եվ սա ոճրագործություն է, որի համար նրանք պետք է պատասխան տան»:

Հարցին, թե ինչո՞ւ ապրիլին Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին՝ կրակելով պահել իշխանությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Եթե դուք հիշում եք, ժողովրդի ընդվզումը, հատկապես մեծացավ, բազմապատկվեց հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը սպառնալով ասաց՝ դուք Մարտի 1-ի դասերը չեք մոռացել: Մարտի 1-ի, ժողովրդի սխրանքի գլխավոր դասը հենց դա էր: Երկրորդ Մարտի 1 մեր երկրում այլեւս հնարավոր չէր: Այսինքն՝ Մարտի 1-ի այդ զոհերն անիմաստ չէին: Դա, իսկապես սխրանք էր, դա, իսկապես, ժողովրդի կամքն էր եւ դրանով ապահովվեց, որպեսզի Մարտի 1 այլեւս չկրկնվի»: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հասկացավ, որ, եթե իր սպառնալիքը բերում է ժողովրդի զանգվածի բազմապատկմանը, ապա դա նշանակում է, որ հնարավոր չէ նույն սցենարը կրկնել:

Հարցին՝ ինչո՞ւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել երթին Լեւոն Զուրաբյանն ի պատասխան ասել է՝ չգիտեմ, կարող է եւ առողջական խնդրի կամ որեւէ այլ խնդրի պատճառով:

Հարցին՝ ինչո՞ւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել երթին Լեւոն Զուրաբյանն ի պատասխան ասել է՝ չգիտեմ, կարող է եւ առողջական խնդրի կամ որեւէ այլ խնդրի պատճառով:

Գյուղարտադրության տվյալները եղել են ուռճացված

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանել է, որ նախկինում գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ հավաքագրված տվյալները եղել են ուռճացված: Մինչդեռ հիմա, ըստ Պետրոսյանի, նախարարությունը սկսել է շատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել: «Անցյալում համայնքների, մարզպետարանների կողմից չհիմնավորված տվյալներ են ներկայացվել: 2018 թվականի գարնանից արդեն թվերի վրա շատ խիստ ուշադրություն է դարձվել»,- ասել է նա:

Փոխնախարարի հայտարարությունը, ինչպես թերթն է նշում, ուշագրավ է այն առումով, որ վերջին տասը տարում իշխանությունները գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վերաբերյալ ներկայացրել են իրենց ուզած թիվը եւ դրա շնորհիվ են կարողացել տնտեսական աճ նկարել, իսկ երբ պետք է եղել կառավարության հանդեպ բացասական կարծիք ձեւավորել, ինչպես արվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեպքում, գյուղատնտեսության ոլորտում միանգամից կտրուկ անկում էր արձանագրվել: Իսկ այդպես են վարվել, որովհետեւ գյուղատնտեսության ոլորտը չի հարկվում, ու հեշտ է այնտեղ թվային վայրիվերումները պարզապես նկարել: