ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դժվար անցանելի են Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները
2019-03-02 15:49:53

ԱԻՆ-ը հորդորում է Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով տվյալ ճանապարհահատվածներով չերթևեկել:

Նախարաարոթյան մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնել է, որ երեկվանից ուժեղ քամու և ձյան պատճառով Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման և փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախարարությունը հորդորում է նշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով: