ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՈԱԿ-ների տնօրենների հետ մարտի 4-ին հանդիպում է նախատեսված
2019-03-02 17:24:47

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության վերաբերյալ վերջին օրերին քննարկվող նախագծի մասին: Ըստ հայտարարության, մարտի 4-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ նախատեսված է հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կարգավիճակների փոփոխության և հարակից հարցեր:

Մշակույթի նախարարության այսօր տարածած հայտարության մեջ նաեւ նշվում է, որ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է կառավարության՝ ծրագրից, որը հաստատվել է փետրվարի 14-ին։ Ըստ այդմ, նախարարություններին հանձնարարական է իջեցվել աշխատանքային կարգով ներկայացնել վերլուծություն՝ համապատասխան հիմնավորումներով, իրենց ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ների կարգավիճակի, գործունեության և այդ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ ընտրանքային լուծումների վերաբերյալ:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից: Նախարարությունը հայտնում է, որ կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ և ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել ևս՝ ներկայացվել հաստատման, ու տեղակացնում, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որևէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաև կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։