ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանսիացի հայտնի երգիչները՝ «Քեզ համար Հայաստան» նախագծում
2019-03-02 18:05:25

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված մայիսի 26-ին Մարզահամերգային համալիրի բեմում կյանքի կկոչվի «Քեզ համար Հայաստան» նախագիծը:

Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակին նվիրված՝ ֆրանսիացի հայտնի աստղեր Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինն ու Սլիմանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, մայիսի 26-ին կլինեն մարզահամերգայինի բեմում:

«Քեզ համար Հայաստան» նախագիծն իրականացնում են Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու «Արմցենտր» ընկերությունը: Նախագծի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը համերգի ծրագիրն է ներկայացնում. «Յուրաքանչյուր երգիչ կատարելու է Շառլ Ազնավուրի երգացանկից մեկ երգ, մյուսն էլ՝ իր երգացանկից»:

Մարզահամերգային դահլիճում ֆիլհարմոնիկի համար ձայնային խնդիրներ, իհարկե կան, բայց պետք է բոլոր ուժերը ներդնենք ազնավուրյան նոտաներին հարիր ձայն ստանալու համար, ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

«Որոշ առաջարկներ ենք ստացել, փորձում ենք ձայնային ինժեներների հետ համագործակցել»:

Ճիշտ 30 տարի առաջ Սպիտակի երկրաշարժից հետո Ազնավուրը նախաձեռնեց ու իրականացրեց «Քեզ համար Հայաստան»-ը, հիմա արդեն Մաեստրոյի ֆիզիկական բացակայությամբ, բայց ներկայությամբ 30 տարի անց, բեմում կլինի մի նոր «Քեզ համար Հայաստան»:

0:00
0:00