ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երուսաղեմում միավորվում են ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունն ու դեսպանությունը
2019-03-04 10:41:55

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է, որ այսօր տեղի կունենա Միացյալ Նահանգների Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության և նոր դեսպանության ավելի վաղ ազդարարված միավորումը: Այսպիոսով, Իսրայելի մայրաքաղաքում կձևավորվի ԱՄՆ միասնական դիվանագիտական առաքելություն:

Պետդեպարտամենտի հայտարարությունում նաև նշվում է, որ միավորումից հետո կապահովվի ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեության եւ հյուպատոսական ծառայությունների լիարժեք շարունակականությունը:

Գերատեսչությունում ընդգծում են, որ այս որոշումը չի ենթադրում ԱՄՆ արտաքին քաղաքական գծի փոփոխություն։ «Դա չի նշանակում Երուսաղեմի, Արեւմտյան ափի կամ Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության փոփոխություն։ Ինչպես հայտարարել է նախագահը, Միացյալ Նահանգներն այսուհետ եւս չի որդեգրի վերջնական կարգավիճակի մասին դիրքորոշում, այդ թվում եւ սահմանազատիչ գծերի հարցի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ տարի հայտարարել էր Վաշինգտոնի՝ երկու գերատեսչությունները միավորելու ծրագրերի մասին։ 

Երուսաղեմի կարգավիճակը կարևոր խնդիրներից մեկն է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ Իսրայելցիները գրավել են քաղաքի արևելյան հատվածը 1967 թվականի պատերազմի ժամանակ։ Նրանք պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միակ եւ անբաժանելի» մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաքը։

Երուսաղեմում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բացումը հանգեցրել է պաղեստինցիների զանգվածային բողոքների սաստկացման։ Արաբական պետությունների լիգան իր հերթին ԱՄՆ այս քայլն անվանել է վտանգավոր գործողություն, որի հետեւանքները Վաշինգտոնը չի պատկերացնում։

Տես նաև՝