ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի HoReCa միջազգային ցուցահանդեսը
2019-03-04 12:20:54

Արդեն երկրորդ անգամ Երևանը կդառնա տուրիզմի զարգացման համար մեծ հեռանկարներ կանխորոշող ծրագրի՝ HoReCa Expo-ի անցկացման գլխավոր հարթակ: Այս տարվա հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրորդ անգամ կանցկացվի տուրիզմի զարգացման համար իսկական հաղթարշավ հանդիսացող HoReCa (Hotel/Restaurant/Cafe) միջազգային ցուցահանդեսը:

HoReCa միջազգային ցուցահադեսը բաց հարթակ է հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցողների և արտադրողների համար: Նախորդ տարի Expo-ի մասնակիցների թիվն անցնում էր 900-ը: Ցուցահանդեսը նպատակ ունի նաև համագործակցային մթնոլորտ ստեղծել ԵԱՏՄ երկների, այդ թվում՝ Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի միջև: Expo-ի մասնակից երկու թևերը՝ ծառայություն մատուցողները և արտադրողները, երկուստեք փոխշահավետ համագործակցության շնորհիվ կկարողանան խթանել տուրիզմի զարգացման աճին:

Արտադրական սեգմենտի ընտրությունը շատ լայն է, ինչն էլ հնարավորություն կտա հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին՝ բարելավելու սեփական բիզնեսի որակը: