ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ կարժանանա իրավական հակազդեցության
2019-03-04 13:10:12

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքում:

«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - գրել է վարչապետը:

Այսօր կեսգիշերն անց հայտնի էր դարձել, որ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջեւ:

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին:

Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. «Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք եւ խախտել եք հանրային տաբու։ Իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։ Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի: Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք»:

Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա: Ըստ Մալյանի, մոտ 10 հոգով մոտեցել իրեն և փորձել են քաշքշել, իսկ մի քանի րոպե անց ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: «Ռեստարտ»-ից Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանում է տվել, ասելով՝«մատով չենք կպել Մալյանին»:

Ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: