ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան` Մոսկվա Կ/Թ-ում
2019-03-04 18:33:24

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 5-ին կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմի աջակցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունն ու գերմանական՝ «Գյոթե» մշակութային կենտրոնը: Հինգ տարի առաջ ֆիլմը նախաձեռնել է «Օրդֆիլմ» ստուդիան։

Մաեստոյին նվիրված այս ֆիլմի պրեմիերայով իր գործունեության մեկնարկն է ազդարարում «Մշար» մշակութային կենտրոնը: Այսօր կայացել է ասուլիս՝ նվիրված Ֆիլմի պրեմիերային:

«Խոսքն իրական դիմանկարի մասին է: Այս ֆիլմը ես եմ». Տիգրան Մանսուրյանն իր 80-ամյակին նվիրված՝ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմն արդեն դիտել ու հավանել է: Ի սկզբանե նրա հիմնական ցանկությունն էր, որպեսզի ֆիլմում լինեն նաև իր ընկերները, մարդիկ, որոնց հետ ստեղծագործական կյանք է անցել և շարունակում է:

Հինգ տարիների ընթացքում հավաքած հսկայածավալ նյութն  ու ասելիքը փորձել են ամփոփել 52 րոպեի մեջ. ռեժիսոր Հայկ Մկրտչյանի կարծիքով՝ ֆիլմն ստացվել է:

Ֆիլմը հեշտ չի ստեղծվել: Հինգ տարի առաջ այն նախաձեռնել է «Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերությունը: Տեխնիկական պատճառներով առաջացած տևական դադարից հետո ստեղծագործական խումբը որոշել է անպայման ավարտին հասցնել ու Մաեստոյին հաճելի նվեր մատուցել հենց 80-ամյակին:

«Օրդֆիլմ» ստուդիայի տնօրեն, ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը խոստովանում է՝ ֆիլմը նկարելու համար հեշտ չեն ստացել նաև Մաեստրոյի համաձայնությունը:

Տիգրան Մանսուրյան անունը բազմաթիվ դռներ է բացել, բոլորն ինչ-որ կերպ փորձում են օգտակար լինել՝ ասում է ֆիլմի սցենարի հեղինակ, «Մշար» մշակութային կենտրոնի հիմնադիր Ալինա Օրդյանը:

Այդուհանդերձ, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր անկեղծորեն խոստովանեց՝ նախարարությունը դժվար թե օժանդակեր այս ֆիլմի ստեղծմանը, եթե ներկայացված նյութը չհավանեին:

Պրոդյուսեր Հայկ Օրդյանի խոսքով՝ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմով հետաքրքրված է գերմանական հայտնի հեռուստաընկերություններից մեկը: Գերմանական հեռուստատեսային պրեմիերայի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Մոսկվա» կինոթատրոնում մարտի հինգին կայանալիք երևանյան պրեմիերայից հետո Մանսուրյանին նվիրված ֆիլմը միջազգային երկար ճանապարհ ունի անցնելու:

0:00
0:00