ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-05 10:18:22
  • «Հայկական ժամանակ». Առջեւի մեքենայում
  • «Փաստ». Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը կա­ռա­ջադր­վի Ար­ցա­խի Հանրապետության նա­խա­գա­հի թեկ­նա­ծու
  • «Ժողովուրդ». Մեկնարկող նստաշրջանը ամենակարճն է լինելու
  • «Առավոտ». Մելքումյանը զգուշացնում է՝ ՀՀ ներկրվող մեքենաների արժեքը 2020թ.-ից կբարձրանա
  • «168 ժամ». «Անհեռատես հայտարարություն»

Առջեւի մեքենայում

Շաբաթ օրը մամուլը գրել էր, թե ոստիկանությունը բերման է ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին:

«Հայկական ժամանակ»ին, սակայն, հաջողվել է պարզել, որ Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկվածների թվում չի եղել. ոստիկանություն է տարվել նրա թիկնազորը՝ շարասյունով երթեւեկելու համար, «ասֆալտին փռելու» օպերացիայի ժամանակ Գագիկ Խաչատրյանը առջեւի մեքենայում է եղել:

Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը կա­ռա­ջադր­վի Ար­ցա­խի Հանրապետության նա­խա­գա­հի թեկ­նա­ծու

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին: Արցախի թերթի աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Դեռևս մեկ ամիս առաջ, հիշեցնում է թերթը, Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում դեռ չունի: «Պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,-ասել էր նա:

Մեկնարկող նստաշրջանը ամենակարճն է լինելու

Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւել է հազիվ 10 րոպե: Թերթը ենթադրում է` այսօր մեկնարկող նստաշրջանը եւս ամենակարճն է լինելու, եւ այսօրվա բուն նիստը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը: Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տեւել:

«Ստեղծված իրավիճակի պատճառը, թերեւս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագ- ծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց եւ մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի»,-գրում է թերթը:

Մելքումյանը զգուշացնում է՝ ՀՀ ներկրվող մեքենաների արժեքը 2020թ.-ից կբարձրանա

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ համաձայնագրով սահմանված կարգով կառույցի անդամ երկրների համար մաքսատուրքերի աճ կլինի, ինչն առավելապես վերաբերում է երրորդ երկրներից ՀՀ ներկրվելիք ավտոմեքենաներին:

Ըստ թերթի ԲՀԿ-ական պատգամավորը շեշտել թ, որ ներկրվելիք ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով մեքենաների արժեքը կավելանա մոտ 4 անգամ: «Բարձրանալու են նաեւ ՀՀ ներկրվելիք թռչնամսի, հավկիթի, ցորենի, արևածաղկի ձեթի, չոր կաթի եւ այլ ապրանքների մաքսատուրքերը»,-նշել է Միքայել Մելքումյանը: Նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որին Մելքումյանը ներկայացրել է խնդիրը:

«Կարծում եմ, որ մենք պետք է դիմենք ԵՏՄ-ին: Անհրաժեշտ է հինգ տարով արտոնյալ ժամանակահատված սահմանել եւ հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը»,-համոզմունք է հայտնել պատգամավորը: Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ԵՏՄ-ի կողմից ՀՀ-ին արդեն իսկ տրվել էր արտոնյալ ժամանակահատված: Ապա Տիգրան Խաչատրյանը հանձնաժողովի ղեկավարին առաջարկել է ներկայացնել առաջնահերթ ապրանքների ցանկը եւ չի բացառել, որ կարող են ԵՏՄ-ի հետ մաքսատուրքերի բարձրացման հարցով բանակցություններ սկսել՝ ցանկի ուսումնասիրման արդյունքում:
 

«Կարծում եմ, որ մենք պետք է դիմենք ԵՏՄ-ին: Անհրաժեշտ է հինգ տարով արտոնյալ ժամանակահատված սահմանել եւ հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը»,-համոզմունք է հայտնել պատգամավորը: Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ԵՏՄ-ի կողմից ՀՀ-ին արդեն իսկ տրվել էր արտոնյալ ժամանակահատված: Ապա Տիգրան Խաչատրյանը հանձնաժողովի ղեկավարին առաջարկել է ներկայացնել առաջնահերթ ապրանքների ցանկը եւ չի բացառել, որ կարող են ԵՏՄ-ի հետ մաքսատուրքերի բարձրացման հարցով բանակցություններ սկսել՝ ցանկի ուսումնասիրման արդյունքում:

«Անհեռատես հայտարարություն»

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին «168 ժամ»-ի հետ զրուցում անդրադարձել է օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած որոշ հայտարարություններին և հայ-վրացական հարաբերություններին։

Օրերս ադրբեջանական «Զագուլբա» նախագահական պալատում Վրաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել էին Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները:

Զուրաբիշվիլին հաղթանակ էր համարել այն, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին», երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը:

Կախա Գոգոլաշվիլին փորձել է մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված Վրաստանի նախագահի ադրբեջանամետ որակումները և վրացական հակամարտությունների նույնացումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ նման որակում, որը կարող է խնդրահարույց դիտարկվել Հայաստանի Հանրապետության համար, Վրաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից առաջին անգամ է լսում։

Բայց, ըստ նրա, այս հայտարարությունն ունի մի քանի ասպեկտ. նախ՝ Վրաստանը նախագահական երկիր չէ, ուստի նախագահը չունի այն դիրքն ու կշիռը, ում հայտարարությունները կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա, մյուս հանգամանքն այն է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում չկա վստահության բարձր մակարդակ, և այս դիտարկումն Ադրբեջանում կարելի է որակել՝ որպես վրաց-ադրբեջանական հարաբերություններում դրական մթնոլորտն ընդլայնելու չստացված փորձ։

Սակայն, նրա խոսքով, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում հաճախ ԱԳ նախարարի պարտականությունները սկսում է կիսել նախագահը, ուստի հայտարարությունները, որոնք վերաբերում են գործընկերներին, պետք է խորապես մտածված լինեն։

«Բնականաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս կոնֆլիկտային բնույթը և օկուպացված տարածքների հարցը Վրաստանի արտաքին քաղաքական կյանքի առաջնային հորիզոնականներն է զբաղեցնում իր կարևորությամբ, և ղեկավարներն առիթը բաց չեն թողնում դրանց մասին խոսելու համար, երբ կա հարմար առիթ։ Սակայն Հայաստանի դեպքում միշտ հաշվի է առնվում հարցի զգայունությունը։ Տվյալ հայտարարությունն անհեռատես հայտարարություն էր և չի արտահայտում Վրաստանի իշխանության իրական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Թեև ես կարծում եմ, որ հարցը կպարզաբանվի դիվանագիտական խողովակներով կամ Զուրաբիշվիլիի ՀՀ կատարելիք առաջիկա այցի ընթացքում»,- ասել է վերլուծաբանը։

«Բնականաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս կոնֆլիկտային բնույթը և օկուպացված տարածքների հարցը Վրաստանի արտաքին քաղաքական կյանքի առաջնային հորիզոնականներն է զբաղեցնում իր կարևորությամբ, և ղեկավարներն առիթը բաց չեն թողնում դրանց մասին խոսելու համար, երբ կա հարմար առիթ։

Սակայն Հայաստանի դեպքում միշտ հաշվի է առնվում հարցի զգայունությունը։ Տվյալ հայտարարությունն անհեռատես հայտարարություն էր և չի արտահայտում Վրաստանի իշխանության իրական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Թեև ես կարծում եմ, որ հարցը կպարզաբանվի դիվանագիտական խողովակներով կամ Զուրաբիշվիլիի ՀՀ կատարելիք առաջիկա այցի ընթացքում»,- ասել է վերլուծաբանը։