ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ղարաբաղը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել իր ապագան
2019-03-05 11:44:14

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել»,- Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

0:00
0:00

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի կարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել:

«Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: «Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը»- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: Հայաստանի վարչապետն իր խոսքում նշել է, որ այդ լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որեւէ այլընտրանք անկախությանը.

«Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջեւ վստահությունը հակամարտությունների կարգավորման կարեւոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով»: