ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերջին հրաժեշտ՝ Յուրի Վարդանյանին
2018-11-13 14:46:07

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգհային համալիրում ընթանում է օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունը։


Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև 15:00-ն՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 
 

Յուրի Վարդանյանը մահացել է 2018-ի նոյեմբերի 2-ին ՝ ԱՄՆ-ում, նրա աճյունը տեղափոխել են երևան: Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:

Հանրահայտ մարզիկը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Գյումրիում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։

1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։


1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգևատրվել է մի շարք մեդալներով: