ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարգանքի տուրք՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին
2019-03-05 17:32:20

լրացված 17.32

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունը:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Անդրանիկի գերեզմանին և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Այսօր տոնում ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակը: Անգամ իր 70-, 80-, 90-, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, որին մենք ճանաչել ու սիրել ենք, ում հետ բարեկամությամբ ու ընկերությամբ իրավամբ հպարտացել ու շարունակ հպարտանում եմ»։