ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
7-րդ գումարման ԱԺ–ի ընդունած առաջին օրենքն ընդդիմությանն է
2019-03-05 14:49:07

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

96 կողմ ձայնով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել սահմանված գումարը ու ազատվել բանակում չծառայելու համար նախատեսված քրեական հետապնդումից:

Սահմանված գումարը 200 հազար դրամ է՝ բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար:
Խորհրդարանում արձանագրել են, որ խնդիրը համակարգային լուծման կարիք ունի. քանի դեռ այն  գտնված չէ, ստիպված են առաջնորդվել ժամանակավոր լուծումներով:

Սկսած 2003 թվականից, օրենքի պարբերական փոփոխությունների արդյունքում Հայաստան է վերադարձել 9800 քաղաքացի։ Այս պահի դրությամբ 27-35 տարեկան 3225 քաղաքացի է հետախուզվում, իսկ ընդհանուր առմամբ բանակից խուսափելու համար հետախուզվում է 10000 քաղաքացի: 35 տարեկանից հետո քրեական հետախուզումը դադարեցվում է։

Նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով: Երկորդ ընթերցմամբ քվերակությունը տեղի կունենա վաղը: Օրակարգում 3 հարց է, մեկը՝ պարտադիր քննարկման ենթակա: