Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի ամփոփման ժամկետը երկարաձգվում է
2019-03-05 16:34:10

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը այսօրվա նիստում որոշել է մինչև քսան աշխատանքային օրով երկարացնել Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի ամփոփման ժամկետը:

Որոշումը կայացվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը:

Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը ստորև.

«Սույնով Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտնում է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը երկարացնել ևս մինչև քսան աշխատանքային օրով` հաշվի առնելով մրցույթի մասնակիցների մեծ թիվը:

Խորհուրդը 05.03.2019 թվականին գումարեց նիստ հարցի քննարկման նպատակով, որի արդյունքում որոշվեց կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետևյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև քսան աշխատանքային օրով:»