Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարեկամության ձոն Բրազիլիայից՝ նաեւ երգչուհի Սիբիլի շնորհիվ
2019-03-05 15:00:51

Աննա Նազարյան-Անի Զեյթունցյան
«Ռադիոլուր»

Viva Armenia, Կեցցե Հայաստանը ձևակերպումներ՝ բրազիլական կարնավալի ընթացքում: Հայկական դրոշներ, Հայոց պատմությունը՝ սկսած Նոյ նահապետից մինչև մերօրյա պատմություն, ներկայացվեց Սան-Պաուլոյի կարնավալին: Գաղափարը ծնվել է պատահական` պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ հանդիպումից հետո:

Ծաղիկներից ու փետուրներից կիսաշրջազգեստներ հայկական եռագույնով՝ բրազիլական կառնավալում. բրազիլական կառնավալի համաշխարհային հեռարձակման մեջ  ծածանվեց նաեւ հայկական եռագույնը:

Բրազիլիայում ՀՀ  դեսպանության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվեց Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր՝  տեղի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից:

Ներկայացումը հրաշալի հնարավորություն էր հայկական դրոշը ծածանելու, Հայաստանի ու Հայոց պատմության մասին խոսելու համար. սա դեսպանատան հաղորդագրությունից է։

Սակայն բրազիլական հանրահայտ կառնավալում հայկական ներկայությունը հնարավոր եղավ նաեւ պոլսահայ երգչուհի Սիբիլի ջանքերով, «Ռադիոլուրին» ասում է երգչուհին:

Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացման Հայաստանը ներկայացնող սամբայի դպրոցի ներկայացման սցենարի հեղինակը Անդրե Մաշադոն է։ Նա սամբայի լեզվով խոսեց Հայոց պատմության մասին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, խոսեց գունեղ դեկորացիաների, հայկական տարազների, եռագույնի և եւ մեր  զինանշանի լեզվով, ներկայացրեց հինավուրց մեր մշակույթը և վերածնված Հայաստանը:


Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր «Կեցցե Հայաստանը/Viva Hayastan»։ Այն հայ-բրազիլական բարեկամության ձոն էր:

Բրազիլիայի խոշորագույն Globo հեռուստաընկերության լրագրողները մինչ անցնում էին Հայաստանի մասին խոսող պարողները, ներկայացնում էին նաեւ Մեծ Եղեռնից փրկված եւ Սան Պաուլոյում հաստատված հայերի մասին։ Համայնքն, որ մեծ ներդրում ունի Բրազիլիայի բարգավաճման գործում:

Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի տնօրեն Անժելինա Բազիլիոն իր թիմով նախորդ տարի այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել ազգագրագետների հետ եւ հենց փորձել էր այստեղ հասկանալ եւ այնտեղ ներկայացնել Հայաստանը։

Տես նաեւ՝

Հանրային ռադիոն հյուրընկալել է պոլսահայ երգչուհի Սիպիլին

0:00
0:00