ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չի եղել դեպք, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ. Մուկուչյան
2019-03-05 17:55:51

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Չի եղել դեպք, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ, արտացոլեն այլ պատկեր, բայց այլ կերպ արձանագրվեն ՝ այսօր խորհրդարանում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ-ն քննարկել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը: Սա եղել է Տիգրան Մուկուչյանի և նոր գումարման խորհրդարանի առաջին հանդիպումը: ԿԸՀ հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է ընտրական գործընթացի նախապատրաստման ու անցկացման փուլերը՝ արձանագրելով, չնայած սեղմ ժամկետներին՝ ընտրական գործընթացքն անցել է օրենսդրությամբ  նախատեսված պահանջներին համապատասխան, առանց խախտումների:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Տիգրան Մուկուչյանից հետաքրքվել է՝ տեխնիկապես որն է ավելի բարդ՝ այնպիսի ընտրություններ անցկացնելը, որոնց արդյուքները նախապես հայտնի են, թե այնպիսի ընտրությունները, որոնց արդյունքները հայտնի չեն, ավելին՝ չեն վիճարկվում:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առնվազն փորձել է հետամուտ լինել Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմանը։

Չի եղել դեպք, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ, արտացոլեն այլ պատկեր, բայց այլ կերպ արձանագրվեն` ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017 թվականը տեղի ունեցած բոլոր ընտրությունները արտահայտել են ՀՀ քաղաքացիների կամքը ընտրությունների միջոցով»։

«Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, ըստ էության, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է փաթանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե վստահված անձինք, թե դիտորդներ, թե լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են»: