ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ 2-րդ նստաշրջանն այսօր շարունակում է իր աշխատանքը (ուղիղ)
2019-03-06 10:10:37

Լրացված է՝ 11:15-ին

Ազգային ժողովը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

Նախագծին կողմ են քվեարկել այսօր նիստին ներկա բոլոր 122 պատգամավորները:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Պատգամավորն այս փոփոխությամբ առաջարկել է որպես պարտադիր պահանջ սահմանել Բուհերում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Փոփոխությունը, ըստ Ուրիխանյանի, կմեղմի վարձի վճարման հետ կապված ուսանողների ֆինանսական դժվարությունները:

Տեղադրված է՝ 10:10-ին

ԱԺ 2-րդ նստաշրջանն այսօր շարունակում է իր աշխատանքը: Օրակարգում է զորակոչից խուսափած քաղաքացիների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը:

96 կողմ ձայնով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել սահմանված գումարը ու ազատվել բանակում չծառայելու համար նախատեսված քրեական հետապնդումից:

Սահմանված գումարը 200 հազար դրամ է՝ բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար: Երկորդ ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա այսօր:

Շարունակվում է քննարկվել նաև «Ազգային ժողովի 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:  Օրվա վերջին պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության ներկայացուցիչները: