ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք ուզում ենք, որ մարդիկ ազատ ճամփորդեն Եվրոպա. Ժան Կլոդ Յունկեր
2019-03-06 11:07:39

Ինչքան ավելի շատ Հայաստանը բարեփոխվի, այնքան ավելի շատ կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ շեշտելով, որ ողջունում են օրակարգի կենտրոնում դրված բարեփոխումները և Եվրոպական միության հետ համագործակցությունը:

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ հանդիպման ընթացքում շոշափվել է վիզային ռեժիմի լիբերալիզացման շուրջ երկխոսության ուղղությամբ առաջընթացի հարցը։

«Մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում»,-նշել է նա: