ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոտայքում ադամանդագործության զարգացման լուրջ հեռանկարներ կան
2019-03-06 11:32:21

Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա: Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում և արտադրություն կսկսեն: Բիզնես պլանի համաձայն, ըստ մարզպետի, առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել:

Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է: Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում: Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Առկա է իտալա-իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ: Բացի այդ, արևային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում: Պետրոյանը նաև վերելակների արտադրության մասին է նշել: Չարենցավանում կհիմնվի 60-70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն: