ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք». համաժողով՝ Եվրոպական խորհրդարանում
2019-03-06 12:02:13

Եվրոպական խորհրդարանում այսօր տեղի կունենա համաժողով՝ «Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով (Armenophobia: historical and present-day resurgence)։ Համաժողովը հյուրընկալում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, համաժողովին մասնակցելու են պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ։

Նշվում է, որ համաժողովի թեման առանձնահատուկ նշանակություն ունի կարծրատիպերի կոտրման ու ատելության խոսքի, այլատյացության դեմ պայքարի համար, որը կարևոր է հաջող բանակցությունների, երկխոսության ու հակամարտությունների կայուն, խաղաղ կարգավորման համար հիմքեր ստեղծելու համար։

Համաժողովին ելույթներով հանդես են գալու մարդու իրավունքների պաշտպան, թուրք Ռագիպ Զարաքոլուն, Կրակովի համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։