ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կույրերի միավորման անդամներն արդեն պահանջում են միավորման նախագահության հրաժարականը
2018-08-06 19:00:32
Տեսողական խնդիրներ ունեցողները բողոքի ակցիաները շարունակում են: Կույրերի միավորման վարչության 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանը թեև հրաժարական տվեց, սակայն այս անգամ կույրերը պահանջում են միավորման վարչության հրաժարականը: Ակտիվիստները նշում են՝ Կույրերի միավորմանն անհրաժեշտ են նոր միտք ու գաղափարներ: Տեսողական խնդիրներ ունեցողներն օր առաջ ուզում են ազատվել նաև նախագահական այս կազմից: Ըստ նրանց դրական տեղաշարժեր չեն գրանցվել: Ակտիվիստ Արիստակես Մարգարյանը թվարկում է խնդիրները: Միավորման նախագահի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 5 տարի առաջ և այս ընթացքում ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել, տեղի չի ունեցել նաև կենտ վարչության նիստ, որը, ըստ Արիստակես Մարգարյանի, պետք է անցկացվի տարեկան մեկ անգամ: Ամբողջ կոմբինատները դատարկվել են, գույքն ու արտադրական միջոցները՝ վաճառվել: Տարածքները տրվել են վարձակալության և այդ գումարները ծախսվել են աննպատակային: Այս ամենին գումարած միավորման թոշակառու անդամների ամսական 1000-ական դրամ նպաստները տարիներով չեն վճարվել և նախագահական կազմի կամայականությունների արդյունքում խափանվել են բազմաթիվ ծրագրեր: Հրաժարականի պահանջը ակցիայի մասնակիցները ներկայացրել են Կույրերի միավորմանը, սակայն այնտեղից պատճառաբանել են, որ հրաժարականի դեպքում միավորումը կաթվածահար կլինի, ասում է ակտիվիստը: Ակտիվիստները Իսահակյանի արձանի մոտից շարժվեցին Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենք՝ պարզելու թե ինչու միավորման նախագահի հրաժարականից հետո վարչությունը հրաժարական չի տալիս: Վարչության շենքում միավորման նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանից պահանջում էին՝ ինչու հրաժարական չեն տալիս։ Հնչեց պատասխանը՝ միավորումը չի կարող գործել, եթե չկա ղեկավարություն: Իսկ նա ընտրված նախագահության անդամ է և աշխատում է կանոնադրությամբ: Միավորման անդամները պահանջեցին կազմակերպել արտահերթ ընտրություններ , որտեղ կներկայացնեն նախագահության հրաժարականը: Արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար տվեցին 24 ժամ ժամանակ: Նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց կարգը. նախագահի հրաժարականի 40-րդ օրը հայտարարվում է կենտրոնական վարչության նիստ, որն էլ ընտրում է նախագահ: Կույրերի միավորման հաջորդ համագումարը լինելու է ապրիլին: Իսկ արտահերթ համագումար հրավիրելու համար նախաձեռնող խումբը պետք է հավաքի 600 ստորագրություն: