ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԱԾ-ն Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից
2019-03-06 13:04:06

Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, թույլատրել է ժամանակավորապես դուրս գալ Հայաստանից՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Նախաքննական մարմնի թույլտվությամբ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով դուրս գալ Հայաստանից»,-ասել է Սամսոն Գալստյանը:

ԱԱԾ-ից նշել են, որ որոշ ժամանակով երկրից հեռանալու պատճառների մասին չեն հայտնում:

Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), և որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Նա պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Դրանից զատ նաև 11,5 միլիոն դոլար վճարել է հարկային պարտավորությունների, չարաշահումների և այլ ակտերով՝ հայտնել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: