ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալեքսիս Օհանյանը կայցելի Հայաստան
2019-03-06 14:05:48

Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին (World Congress on Information Technologies - WCIT) ՝ հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Կարծրատիպային կենտրոններից հրաժարվելու գաղափարը  օգնել է համաժողովը Հայաստան բերել:

Համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանն ասել է, որ քննարկելու են ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռ անվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են: Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից: Նախատեսվում է մոտ 2000-ից ավելի պատվիրակների մասնակցություն։