ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սասնա ծռերի գործ. ցուցմունք են տվել ոստիկանները
2019-03-06 17:20:04

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբԴատական նիստն անցել է դռնփակ: Այս որոշումը դատավորը կայացրել էր նախորդ դատական նիստի ժամանակ:  

Լրագրողները, սակայն, դատաքննությանը հետևել են. շարունակել են ցուցմուքներ  տալ տուժած ոստիկանները:

Նախորդ նիստը բավական լարված ընթացավ և ընդհատվեց, քանի որ տուժող ոստիկաններից մեկի՝ Արամ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ ամբաստանյալների աջակիցներից Գևորգ Սաֆարյանը  դահլիճից վիրավորական ռեպլիկ արեց տուժողի հասցեին:

Իսկ ցուցմունք տվող ոստիկան որդին, որը  նույնպես  դահլիճում էր, արձագանքեց ռեպլիկին՝ վիրավորելով  Սաֆարյանին: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընդհատեց դատական նիստը, հետո հայտարարեց, որ հաջորդ դատական նիստերը  կանցկացվեն դռնփակԱյսօրվա նիստը դռնփակ էր:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց այն դռնբաց անցկացնելու մասինՀայտարությամբ  հանդես եկավ նաև մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը:


Սակայն
պետական մեղադրողը նշեց, որ դատարանի այդ որոշումն ամենևին չի խոչընդոտում դատաքննության հրապարակայնությանը, քանի որ սահմանափակում չկա լրատվամիջոցների հեռարձակման համար:

Այնուհետեւ շարունակվեց տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը։ Նա դեմ է,  որ խմբի անդամների նկատմամբ համաներում  կիրառվի:

Հարցաքննվեց տուժողներից Նորայր Թևանյանը նույնպես, որը շտապօգնության բժիշկ էՊատմեց, որ գնդի ներսում իրենք տուժածներին օգնություն են ցուցաբերել, վիրակապել նրանց: Տուժողը նշեց, որ շուրջ չորս օր մնացել են գնդի տարածքում, ու երբ խմբի անդամները քնած են եղելընկերների հետ գաղտնի լքել են ՊՊԾ գունդը: Մեկ այլ տուժող ճանաչված ոստիկան՝ Գարիկ Մաթևոսյանը նույնպես  հարցաքննվեց:

Նա էլ հայտարարեց, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանը գնդի գրավման օրերին ցանկացել է կրակել իրեն, բայց Պավել Մանուկյանը թույլ չի տվել: Սակայն  Բիլյանը հայտարարեց, որ տուժողը ստում է, նման բան չի եղել:
Հարցաքննության ժամանակ լրացավ Պավել Մանուկյանի սանկցիայի ժամանակը, նա հրավիրվեց դահլիճ   ու հանդես եկավ հայտարությամբ:

Ի դեպ, դատարանի բակում  «Սասնա ծռեր» խմբի համակիրները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դատական նիստերը անցկացնել բաց ռեժիմով: