ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էլեկտրաէներգիայի սակագինը գուցե նվազի
2018-11-13 17:21:32

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եթե ամեն ինչ ըստ ժամանակացույցի ընթանա, ապա Հայաստանում առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի սպառողների համար:

Սա ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ու ՀԷՑ-ի համաձայնությամբ, այլ նոր կառուցվող  ջերմակայանի հաշվին կլինի:

Մի քանի տարի տևած բանակցություններն այսօր իրավական տեսք ստացան: Երևանում «Երևան ՋԷԿ-ի» հարևանությամբ «Ռենկո» ընկերությունը նոր ՋԷԿ կկառուցի: Բանակցել են ու էլեկտրաէներգիայի սակագինը  6,02 ցենտից  5,7 ցենտ դարձրել:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական  պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի խոսքով, Հայաստանը  տարեկան 6,4 մլն դոլարի խնայողություն կունենա, 25 տարում այն կկազմի 160 մլն դոլար: Նոր կառուցվող ՋԷԿ-ը, ըստ նախագծի, 25 տարի կաշխատի:

«Շինարարությունը կտևի 26 ամիս։ Այդ ընթացքում կստեղծվի 1120 նոր աշխատատեղ: Շահագործման ընթացքում 230-250 բավականին բարձր վարձատրվող աշխատակիցներ»:

«Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին վստահեցնում է՝ սա Հայաստանում իրականացվող  միակ նախագիծն է, երբ ընկերությունը հիմնական բիզնեսով՝ էներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Այսօրվա փոխարժեքով, 5,7 ցենտը կազմում է շուրջ 27,4 դրամ, արդեն իսկ 4 դրամով պակաս է այսօր գործող  սակագներից: Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիան վաճառում է՝ 31,5 դրամով, իսկ Երևանի ՋԷԿը՝ 29,5 դրամ: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական  պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան.

«Այս կայանի մուտքը, եթե այսօր դիտարկենք,  ուղղակի նվազեցնելու է էներգիայի սակագինը: Սպառողը միանշանակ կզգա սակագնի նվազումը, քանի որ, եթե մեծածախի գինը նվազում է, մանրածախի գինը նույնպես նվազում է»:

Արտանետումների քանակն էլ կնվազի՝ խոստանում է Բաղրամյանը: Նրա խոսքով, շուրջ 53 տոկոս ՕԳԳ (օգտակար գործողության  գործակից) է ունենալու նոր ՋԷԿ-ը, մինչդեռ  մեր ջերմակայաններում այն կազմում է 49 տոկոս:

2019-2020թթ նախատեսվում է 400 մգվտ հզորությամբ Հրազդանի հին ՋԷԿ-ը հանել շահագործումից։ Սա կլինի փոխարինող հզորություն: Երկու տարվա ընթացքում սպառման աճ ենք ակնկալում:


Էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը նոր ՋԷԿ-ի կառուցումը չափազանց ուշացած է  համարում:

Մինչ պատասխանատուները սակագնի նվազում են կանխատեսում, 2020-ից ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով վերցրած ռուսական 270 մլն դոլարի վարկի մարումը սկսվի: Գումարը, ՀԾԿՀ որոշմամբ, ներառվել է սակագնի մեջ։

 

0:00
0:00