ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավտոբուսի վարորդները դուրս են եկել երթուղի (լրացված)
2019-03-07 11:40:42

Լրացված է՝ 11:40

Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության վարորդները Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ բանակցելուց հետո համաձայնել են դուրս գալ երթուղի: Սակայն նրանք հայտարարել են, որ կվերսկսեն բողոքի ակցիան, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Նրանք հստակ չեն ձևակերպել պահանջները՝ խոստանալով, որ բոլոր խնդիրները հանգամանալից կներկայացնեն երեկոյան:

Տեղադրված է՝ 10:56

Այսօր Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի:

Նրանց հետ փորձել է բանակցել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն վարորդները չեն ցանկացել դադարեցնել գործադուլը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է իրավիճակը:

«Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-գրել է նա։ 

Վարորդները իրենց բողոքը հիմանվորելով՝ ասել են, որ պատրաստ են սպասարկել ավտոբուսները, պարզապես չեն ցանկանում 14 ժամ աշխատել 60-70 հազար դրամով: