ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
17 նախարարության փոխարեն կգործի 12-ը
2019-03-07 12:45:16

Գործադիրն այսօր հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ որի, 17 նախարարության փոխարեն կգործի 12-ը:

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

2. Առողջապահության նախարարություն,

3. Արդարադատության նախարարություն,

4. Արտակարգ իրավիճակների նախարարություն,

5. Արտաքին գործերի նախարարություն,

6. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

7. Շրջակա միջավայրի նախարարություն,

8. Պաշտպանության նախարարություն,

9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

10. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

11. Էկոնոմիկայի նախարարություն,

12. Ֆինանսների նախարարություն:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ: