ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Շնորհակալություն ինձ հավատալու համար». Ռուբեն Վարդանյանի ուղերձը
2019-03-07 13:37:11

«Խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք». այսօր հրապարակված բաց նամակում Ռուբեն Վարդանյանն այսպես է արձագանքել «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո իրեն և Ռուսաստանում ու Հայաստանում գործող իրենց գրասենյակներին ամբողջ աշխարհից դիմած գործընկերներին, բարեկամներին և համախոհներին, որոնք փոխանցել են իրենց անկեղծ աջակցության խոսքերը, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում է նրա ընտանիքը և թիմը։

«Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունն ամենամեծ արժեքն է, և ձեր անվերապահ աջակցությունն ստեղծված իրավիճակում դրա ամենալավ ապացույցն է»,- գրել է նա:

Հրապարակված նյութերում, ինչպես նա նշել, ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածքներ են։ Չնայած՝ նյութերի մեծ մասում նշվում է իր հասցեին մեղադրանքների բացակայության մասին, որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, պատասխանատու է զգում կատարվող ամեն ինչի համար:

Իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները ընկերության հեղինակությունը պաշտպանելու համար. «Միևնույն ժամանակ մոռացության է տրվում, թե ինչ ժամանակներում ենք ապրել․ «Տրոյկա»-ն ստեղծվում էր 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային ինդուստրիա գոյություն չուներ, և ամբողջ երկիրն էր գտնվում ստարտափային վիճակում։ Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքներով», և անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծենք Ռուսաստանում քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով։ Ճիշտ չէ գնահատել «Տրոյկա»-ի գործունեությունը պատմական, տնտեսական և բիզնես կոնտեքստից դուրս՝ գնահատելով այն այսօրվա չափանիշներով։ Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իր պատմության ողջ ընթացքում «Տրոյկա»-ն անում էր ամեն ինչ, որպեսզի գործի օրինականության և թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ երբեմն էլ սահմանում էր ընդունված չափանիշները գերազանցող նշաձող»։

Նա հատկանշական է համարել այն, որ շատ հրապարակումներում հաճախ է նշվում իր հայկական ծագումը: «Ես ռուսաստանցի եմ՝ հայկական արմատներով, ինչով շատ հպարտանում եմ։ Որպես ներկայացուցիչ մի ժողովրդի, որը երկար դարեր քաղաքակրթությունների միջև կամուրջի դեր է խաղացել, ես միշտ՝ իմ բոլոր նախագծերում, ձգտել եմ երկխոսության»։

«Տրոյկա»-ն, իր բազմազգ և բազմամշակութային միջավայրով, կամուրջ էր ծառայում Ռուսաստանի և աշխարհի միջև, օտարերկրյա ներդրողներ էր բերում երկիր և ռուսաստանյան ընկերություններին հնարավորություն էր տալիս դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։ Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով և համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը, և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ - օտար» դիմակայությունը»,-գրել է նա:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով աջակցության և հավատալու համար՝ Ռուբեն Վարդանյանը վստահեցրել է, որ ոչինչ իրեն չի կանգնեցնի՝ իրականացնելու իրենց ծրագրերը. «Վստահ եմ՝ ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Մեզանից հետո մնալու են միայն մեր երեխաները և մեր իրական գործերի մասին հիշողությունը։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել, այլապես մենք բոլորս ապագա չունենք։ Միացե՛ք մեզ և միասին շարժվենք առաջ»։

Տես նաև՝